Posts

Showing posts from February, 2012

Լուսանկարի մշակում Photoshop-ի միջոցով

Image
Նախ, որոշ նորություններ, որոնց մասին ցանկանում եմ տեղեկացնել: Վերջերս ընդհանրապես ժամանակ չէր լինում լուսանկարչությամբ զբաղվելու: Նախ, ինչպես ասում են, ձմեռն եկավ անսպասելի հունվար ամսին ու ՀՀ ճանապարհները դարձան անանցանելի: Եվ հետո էլ լուրջ փոփոխությունների եմ պատրաստվում անձնական կյանքում, 

Հեռախոսանկարչություն. Հավաքածու #3

Image
  Տարօրինակ մարդ արարած... են գլխիդ չափ ապարատն ու՞ր առար, որ պետք ա ամբողջ օրը հեռախոսով նկարես.. !?  Շատ եմ հավանում հեռախոսանկարչությունը: Սա թերևս լուսակնարչության միակ տեսակն է, որտեղ աեմանառաջի ու ամենավերջի կարևոր բանը դա լուսանկարի բովանդակությունն է, իսկ մնացածը շատ սահուն կերպով մղվում է հետին պլան: Հեռախոսով լուսանկարելիս չես մտածում, ոչ թվային աղմուկի մասին, ոչ մեգապիքսելի, ոչ դինամիկ դիապազոնի, ոչ նկարը վառելու, ոչ էլ մեկ այլ մանր ինտրիգների մասին: Միակ ամենակարևոր բանը դառնում է բուն նյութը` կադրի բովանդակությունը: Եթե իսկապես բան կա ցույց տալու, ապա մնացած բոլոր հանգամանքները դառնում են անկարևոր: +9 լուսանկար, ես ու տղաս էլ ձեզ նվեր :)

Գյումրի. քաղաքային կադրեր

Image
Ինչպես արդեն հայտնել եմ նախորդ գրառումներից մեկում , մի քանի ընկերներով այցելել էինք Գյումրի, մի քիչ քաղաքին ծանոթանալու և տեսնելու սառցե սարը, որ մասին կպատմեմ հաջորդ անգամ: Մեր ժամանակը շատ սուղ էր և հացրեցինք լինել Գյումրվա ըդամենը մի քանի գեղատեսիլ վայրերում: Այս լուսանկարները ճանաչողական բնույթ չեն կրում, սրանք պարզապես կադրեր են, որոնք հանդիպեցին Գյումրի քաղաքում: Իհարկե նրանց մեջ կան հայտնի կառույցներ, բայց իմ նպատակը դրանց հայտնիությունը ֆիքսելը չէր, այդ իսկ պատճառով չեմ գրել տեղանքների անունները: Կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ շատ սիրելի ու միակ Գյումրեցի ընկերոջը` Հայկ Բարսեղյանին: +17 լուսանկար

Հեռախոսանկարչություն, Հավաքածու #2

Image
Բավականին հեռախոսանկարչություն ա հավաքվել մոտս: Վերջին 6 լուսանկարը այսօրվա լուսանկարներ են: Տեսեք թե ինչ ահավոր ձյուն ա եկել Երևանում ու դեռ շարունակում է գալ: +11  լուսանկար

Երևանյան առօրյա

Image
Այսօր մի քիչ ազատ ժամանակ կար, որոշեցի ուժերս փորձել ինձ ամենա-անծանոթ ժանրային  լուսանկարչության մեջ: Միշտ վախեցել եմ անծանոթ մարդ նկարելուց, ու երբևէ չեմ ունեցել այդ համարձակությունը, որ փողոցի մեջ կանգնեմ ու անցորդներին նկարեմ շատ մոտ հեռավորությունից: Բայց այսօր ինձ ինչ-որ բան դրդեց ինձ այդ քայլին... զգացի որ դրա մեջ իսկական դռայվ է թաքնված ու նոր զգացողություններ որսացող արկածախնդիր երիտասարդի պես գնացի Երևանի ամենաթեժ կետը` Վերնիսաժ: Գիտեմ, որ Վերնիսաժում լուսանկարելը շատ դժվար է, քանի որ վաճառողները երբեմն շատ ագրեսիվ են տրամադրված նկարողների հանդեպ ու կարող են շատ կոպիտ լինել իրենց ռեպլիկների մեջ: Բայց գնացի..  ու ինձ «շլանգի (ռետինե խողովակի) տեղ դրած» փորձեցի մարդկանց նկարել դեմ դիմաց կանգնած... ասեմ, որ շատ հետաքրքիր փորձառություն էր դա... թե ինչ ստացվեց, կարող եք դիտել ստորև. +10 լուսանկար

Ինչպե՞ս բռնել ֆոտոխցիկը

Image
Դիտել «Ինչպես բռնել ֆոտոխցիկը» տեսանյութը YouTube-ում: Ես չէի ուզում... ընկերս ստիպեց: Ես շատ վաղուց եմ օգտագործում այս բռնելու ձևը, կամ այսպես ասած life hack-ը, արդ մտածեցի, որ կարող է շատերին հետաքրքրի և որոշեցինք մի փոքրիկ տեսանյութի միջոցով ցուցադրել, թե ինչպես կարելի է բռնել ֆոտոխցիկը շատ ամուր ու հարմար, առանց հավելյալ պահիչների: Եթե ունեք Ձեր տարբերակը, ապա պատմեք այն մեկնաբանություններում:

Երևանյան աննախադեպ ձյուն

Image
Canon 550D , Sigma 70-300 1/6 sec, f/18, ISO 100 Ահա և երեկվա Երևանյան աննախադեպ ձյունը:

Թիփի-Բորան

Image
Սա դեռ միակ կադրն է, նոր ֆոտոխցիկով նկարված, որն իսկապես հավանում եմ: Սարսափելի թիփի ու բորանի մեջ եմ, ինչպես տեսնում եք: Կամաց-կամաց գալիս եմ այն մտքին, որ ավտոարշավը իրեն չի արդարացնում... պետք ա ոտքով գնալ անտառ, քաշ գալ մի քանի ժամ, սառչել, հոգնել, տանջվել ու կարող ա մի սիրուն կադր դուրս գա: Թե չէ մեքենայով գնալու ժամանակ, չես կարողանում ամբողջ ուժով ընկղմվել բնության մեջ ու վերցնել այն ամենը ինչ նա տալիս է քեզ այդ պահին...