Երևանյան լուսաբաց Արարատի մասնակցությամբ

Եվ ահա մի քանի օր առաջ բախտ ունեցա լուսանկարելու այս հրաշալի առավոտյան տեսարանը: Առհասարակ միշտ խուսափել եմ Երևանում Արարատ լեռը նկարելուց, քանի որ այնքան շատ են այդպիսի լուսանկարները, որ թվում է թե ոչ մի նոր կամ գեղեցիկ բան հնարավոր չէ ստանալ: Բայց արի ու տես, ստացվեց, և ես շատ գոհ եմ արդյունքից:
Հուսով եմ այս տաք լուսաբացը կջերմացնի ձեր հոգիները...
Հ.Գ. Երեկվա տեղադրած վիդեո դասը (Լուսանկարի մշակում Lightroom-ի և Photoshop-ի միջոցով) արդեն 100 դիտում ունի, ինչը շատ ոգևորիչ է և հուսադրող: Սա ինձ կմղի նոր տեսանյութեր պատրաստելու, առավել ևս, որ Lightroom ծրագիրն արդեն բավականին տարածում է գտել հայ լուսանկարիչների շրջանում:
Պլանավորում եմ առաջիկայում վիդեո դասեր պատրաստել հետևյալ թեմաներով.
- Lightroom - Gradient Filters ինչպես կիրառել
- Lightroom - Creative Presets լուսանկարի գեղարվեստական մշակում
- Photoshop - Layers and Masks դիմակներ և շերտերի կիրառության հմտություններ
- ...
Comments
Post a Comment