Լուսանկարի մշակում Photoshop-ի միջոցով

Նախ, որոշ նորություններ, որոնց մասին ցանկանում եմ տեղեկացնել:
Վերջերս ընդհանրապես ժամանակ չէր լինում լուսանկարչությամբ զբաղվելու: Նախ, ինչպես ասում են, ձմեռն եկավ անսպասելի հունվար ամսին ու ՀՀ ճանապարհները դարձան անանցանելի:
Եվ հետո էլ լուրջ փոփոխությունների եմ պատրաստվում անձնական կյանքում, 
ու միաժամանակ մի քանի նախագիծ եմ ցրցամ տվել, որոնք հիմնականում կապված են ինտերնետային էջերի ստեղծման, սպասարկման և զարգացման հետ: Ինչպես նաև օնլայն խումբ եմ ձևավորել վեբ-դիզայնի ուսուցման և արդեն երեք ուսանողներ կան, ովքեր սովորում են ինձ մոտ հեռակա կարգով: Այսինքն վերջապես ես կզբաղվեմ իմ սիրելի գործով: Չի բացառվում որ լուսանկարչության բնաագավառում էլ որոշ բաներ կազմակերպեմ, ինչպես օրինակ Photoshop-ի սեմինար, կամ ֆոտո-արշավներ և ...  լուսանկարչության թեմայով հաղորդում! սրա մասին դեռ ոչ մեկի չասեք.. սա գաղտնիք է :)

Անցնենք նյութի բուն թեմային:
Համոզված եմ, որ ձեզանից շատերը այսպիսի RAW նկար տեսնելիս, հուսահատ կերպով կջնջեին այն: Քանի որ շատ լավատես ա պետք լինել, որ սրանից լավ բան ստանալու փորձեր անել: բայց...
...բայց արի ու տես, որ դա այնքան էլ անհնար չէ: Եվ ահա խնդրեմ, մշակված տարբերակը:

Մշակումը կատարել եմ Photoshop ծրագրով, որի ամբողջական ֆայլը կարող եք ներբեռնել և նայել թե ինչ շտկումներ/ուղղումներ եմ կատարել:
Ֆայլի մեջ առանձին-առանձին շերտերը կարող եք թաքցնել/ցուցադրել ու տեսնել թե ինչ ազդեցություն ունի այս կամ այն շերտը և ինչ նպատակով է այն ստեղծվել:
Ներբեռնել այս լուսանկարի մշակման .PSD ֆայլը - հղումը բացելուց հետո ընտրեք File->Download

դե.. սպասում եմ Ձեր արձագանքներին:


Comments

  1. Էդգար, Canon-ով ինչպես կարելի ստանալ սև-սպիտակ նկար: Option-ների մեջ չեմ կարող գտնել թե ոնց:

    ReplyDelete
  2. Picture Style -ների մեջ ա պետք նայել, կա Monochrome.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ