Ճրագալույցի պատարագ - Christmas Eve

Canon 550D, Canon 17-40 F/4L, 103 վայրկյան f/14, ISO 100

Այս լուսանկարը նկարեմ եմ 2011-ի հունվարի 5-ի երեկոյան` Ճրագալույցի պատարագից հետո:  Շատերն են հարցնում, թե այս ինչ դեղին գծեր են... Սա վառած մոմորով տուն գնացող մարդկանց հոսքն է: Երեկոյան մթության մեջ մարդիկ չեն ֆիքսվում, բայց մոմերի վառ լույսը ֆիքսվում է և ստացվում է այսպիսի անիրական պատկեր:
Իրականում սա մի ակնթարթ չէ, այլ 103 վայրկյանների խտացված տեսարան:

Իմիջայլոց ասեմ, որ արդեն ֆեյսբուքում էջ եմ բացել այս բլոգի համար, կարող եք միանալ:
Հ.Գ. 2011 տարվա ամփոփիչ տեսանյութն արդեն 370 դիտում է ունցել, ինչի համար շատ ուրախ եմ, բոլոր նրանց, ովքեր նայեցին, գնահատեցին և տարածեցին այդ տեսանյութը:

Comments

  1. ինչ սիրուն ու հզոր ա... չարժե նույնիսկ ինչ-որ բան գրել, Էդգար ջան:

    ReplyDelete
  2. @Aramazd Արամազդ ջան, բա որ բան չգրեք, ո՞նց իմանամ որ հավանում եք :)))

    ապրես!

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ