Posts

Showing posts from October, 2011

RPP vs Lightroom #1

Image
Ինձ էլ բախտ վիճակվեց փորձել-փորձարկել աշխարհի ամենաուժեղ, ամենաճշգրիտ ամենապլաստիկ նկար տվող ու ամենադժվար օգտագործվող Raw Photo Processor (RPP) RAW նկար փոխադիրչ   ծրագիրը, որը աշխատում է բացառապես Mac Os-ի վրա... կամ տակ: որպես համեմատություն, կարող եք նայել այՀամովիկի միևնույն լուսանկարը փոխադրված RPP-ով և Lightroom-ով: RPP Lightroom Այս համեմատության մեջ երևում է, որ Lightroom-ը ինչ-որ անհասկանալի դեղնություն ունի ընդհանուր կադրի մեջ, և մասնավորապես մաշկի գույնի մեջ:  Հետևություններ անելու համար դեռևս վաղ է, ես դեռ կփորձեմ այս նորությունը և սրա առավելությունները կցուցադրեմ Ձերդ դատին:

1 օր Լուսանկարիչների հետ

Image
Հոկտեմբերի 16-ին գնացել էին Խոսրովի Արգելոց՝ լուսանկարելու ու մի քիչ մաքուր օդ շնչելու նպատակով: Մեզ հետ էր նաև երիտասարդ տաղանդավոր օպերատոր-ռեժիսյոր Նարեկ Սաֆարյանը , ով և վերջում պատրաստեց այս հրաշալի հինգ րոպեանոց ֆիլմը՝ վերնագրելով այն «1 օր Լուսանկարիչների հետ»: Սկիզբը խոստումնալից է, այնպես որ առաջիկայում դեռ կլինեն նման անակընկալներ:

Ձիերի հանգիստը - Cross Processing

Image
Այո, հենց Cross Processing: Ի՞նչ է դա: Սա ետմշակման այն տեխնիկան է, երբ գունային ալիքների մեջ ստեղծվում է դիսբալանս: Ժապավենային լուսանկարչության դեպքում դա իրականացվում է երևակելու պրոցոսի ընթացքում՝ քիմիական բաղադրիչ նյութերի չափաբաժինը խախտելով: Իսկ թվային դարում դա կատարվում է օրինակ Photoshop-ի Curves գործիքի միջոցով: Անձամբ ես, կիրառել եմ հենց Curves գործիքը, այս արդյունքը ստանալու համար: Վերջում տամ, արդեն ավանդական դարձած, հարցի պատասխանը՝ «Այո, ֆոտոշոփ եմ արել»:)

Ես... Բարև Ձեզ

Image
Վերջապես ես էլ ֆոտոխցիկով լուսանկար ունեցա, կամ՝ ավելի ճիշտ, վերջապես ես էլ մի հատ նորմալ նկար ունեցա: Ամեն անգամ մռթմռթում էի, որ ես բոլորին (սարին, չոլին ու  քարին) նկարում եմ, իսկ ինձ ոչ մեկ չի նկարում ու ես նկար չունեմ նույնիսկ սոց ցանցերում  որպես պռոֆիլի նկար օգտագործելու համար: Մի խոսքով, ապրի Արտակը , որ վերջապես մի հատ նկար պարգևեց ինձ :)

Ֆոտոշարք: Աշունը Երևանի Բուսաբանական այգում

Image
Երևանի Բուսաբանական այգու աշնանային տեսարանների ամբողջ ֆոտոշարքը... խնդրեմ, նայեք, վայելեք աշնան շունչը: Հավանելու դեպքում նաև տարածեք :)

Աշունը Երևանի Բուսաբանական այգում

Image
Այս տարի նույնիսկ Երևանաբնակները կարող են աշուն տեսնել :) պատկերացնում եք դա ինչ հրաշալի հնարավորություն է: Արդեն չորրորդ տարին է ինչ Երևանում եմ ապրում և առաջին անգամ աշուն տեսա, այն էլ ինչպիսի աշուն: Մի խոսքով... եթե չեք ուզում լքեք Ձեր սիրելի քաղաքը, բայց գեղեցիկ աշնանային տեսարաններ եք փնտրում, ապա այցելեք Բուսաբանական այգի:

Սկսել ա... Աշունը Հանքավանում

Image
Մտանք աշուն... Նոր շունչ, նոր ներկապնակ ու իմ բլոգի նոր տեսք :) Հուսով եմ այն կհավանեք, շուտով ետ կբերեմ ֆեյսբուքի մեկնաբանությունները, ու կրկին կկարողանաք թողնել Ձեր մեկնաբանությունները ֆեյսբուքի ըքաունթով: Իսկ այժմ կարող եք Լայք անել կամ Գուգլ+1 և կիսվեք այս լուսանկարներով Ձեր ընկերների հետ: ԹԱՐՄԱՑՈՒՄ: Կայքի հին տեսքը հետ դրեցի, քանի որ նորը դեռ հում է, և շատ ու շատ ֆունկցիաներ չունի:

«Անկախ» Հայաստան դու ստրուկ էս

Image
Հայաստան, թեկուզ անկախությանդ 100-ամյակն էլ տոնես, միևնույնն է դու մնում էս ռուսաստանի ստրուկը! Այսօր առավոտյան գնացել եինք Սրիահարների այգի զբոսնելու: Ինչ-որ պահից սկսած շատ բարձր երաժշտություն սկսվեց: Մոտ մի 40 րոպե անընդմեջ ռուսերեն լեզվով ռուսաստանը փառաբանող երգեր էին հնչում. ռասիյա տի վելիկայա... մոսկվա մածь վսեխ ստալից... նաշա առմիյա սաղին լավոսալի ռեխ... և այլն, և այլն: Համբերությանս բաժակը լցվելուն պես, մոտեցա հնչյունային օպերատորին

Ջուր, Լիճ, Ջրվեժ ու Թռչկան

Image
Ապարանի ջրամբար: Այսօրվա թեման ջուրն է: Ջրի կարևորության, գեղեցկության ու հրաշալիության մասին տրակտատներ չեմ գրի, բայց մի կարևոր բան ունեմ ասելու: Ով դեռ տեղյակ չի, ասեմ որ, հրաշագեղ Թռչկանի Ջրվեժը կանգնած է «վինտիլով ջրվեժ» դառնալու վտանգի առաջ: Մտահոգ մարդկանց կոչ եմ անում միանալ ֆեյսբուքի « Պահպանենք Թռչկանի Ջրվեժը »  խմբին և փորձել ակտիվ լինել, կամ պարզապես լուռ համակրել ակտիվների գործուեությանը: Վայելեք այս գեղեցիկ լուսանկարը... ու հիացեք Հայաստանի գեղեցկությամբ: