Posts

Showing posts from April, 2011

Canon 17-85mm սուբյեկտիվ գնահատական

Image
Բախտի բերմամբ թե պատահմանամբ մի քանի օր մնացել էի առանց օբյեկտիվ, ու մի լավ ընկերոջից փախառեցի Canon 17-85mm f/4-5.6 IS USM օբյեկտիվը: Ըստ իս ընդհանուր առմամբ վատ օբյեկտիվ չէ, գույները և կոնտրաստը փոխանցում է բավականին լավ, բայց պատկերները ստացվում են այսպես ասած «մոտավորապես»: Դա շատ լավ զգացվում է բնապատկերներ լուսանկարելիս, երբ պատկերի հստակությունը շատ կարևոր է: Այս օբյեկտիվը կարելի է բնութագրել, որպես «փափուկ» պատկեր ունեցող օբյեկտիվ: Որպես մատչելի օբյեկտիվ, այն շատ հարմար է նախ և առաջ իր միջին դիապազոնի (17-75) հաշվին, որն էլ այն դարձնում է շատ կիրառելի առօրյա օգտագործման մեջ: Ստորև տեղադրում եմ այդ օբյեկտիվով նկարված մեկ բնապատկեր և մեկ դիմանկար: Canon 450D, Canon 17-85mm f/4-5.6 IS USM 1/125 sec at f /  8.0, ISO 200 «Խոսրովի Անտառ» պետական արգելոց: Canon 450D, Canon 17-85mm f/4-5.6 IS USM 1/100 sec at f /  6.3, ISO 250 Իմ ընկեր Արտակ Կոյլանը :

DreamFlash Երևան 2011

Image
շատ համով բալիկ :) +1 լուսանկար

Lightroom - export

Image
Մի լուսանկարի քննարկման ժամանակ այսպիսի հարց առաջացավ: Ընկերս ( Վարդգես Ստեփանյան ) պնդում էր, որ Lightroom-ից export անելուց հետո լուսանկարի գույները փոխվում են: Եվ դա ճիշտ է: Ժամանակին ես էլ եմ ունեցել այդ խնդիրը, բայց հետո լուծումը գտա ու արդեն երկար ժամանակ մոռացել էի դրա մասին: Այսպիսով, ի՞նչ է պետք անել, որ export անելիս ստանանք այն ինչ տեսել ենք Lightroom-ի մեջ: Export-ի պատուհանի մեջ Color Space -ը պետք է նշել sRGB : Եվ Ձեր լուսանկարը միևնույն կերպ կերևա բոլոր բրաուզերներում եվ նկար նայելու ծրագրերում:

գարուն, ծաղկունք, եկեղեցիներ..

Image
Որոշ խառը լուսանկարներ՝ գարուն, ծաղկունք, եկեղեցի, պատարագ: Նկարեմ եմ էջմիածին քաղաքում: +10 լուսանկարներ

RAW թե՞ JPEG ... ի՞նչ տարբերություն:

Image
Ինչո՞ւ եմ լուսանկարում RAW ֆորմատով և ոչ թե JPEG-ով: Ի՞նչ առավելություններ ունի RAW-ը JPEG-ի նկատմամբ: Դրա համար կա առնվազն 6 ծանրակշիռ պատճառ...

Canon 5D, Canon 5D Mark 2 VS Canon 550D

Image
 * խիստ սուբյեկիվ գնահատականներ Նորից նոր ֆոտոխցիկ առնելու խնդիր ա առաջացել ու նորից սկսվել են պրպտումներս: Մտածում էի Canon 5D կամ  Canon 5D Mark 2 կամ  Canon 7D բոդի առնելու մասին: Բայց ոնց մտածում եմ իմ պահանջները ամբողջովին կարա բավարարի նույնիսկ Canon 550D-ն: Ես ռեպորտաժ չեմ նկարում, ինձ 8 կադր/վայրկյան պետք չի, հետևաբար Canon 7D-ն դուրս եկավ ցուցակից: Մնացին 5D-երը ընդդեմ 550D-ի: Canon 5D ու Canon 5D Mark 2-ի գլխավոր ամենամեծ տարբերությունը  Canon 550D -ի նկատմամբ դա մատրիցայի չափն է: 550D-ի մատրիցան 1.6 անգամ փոքր է: Տվյալ դեպքում դա նշանակում է, որ 5D-ով օրինակ բնապատկերներ լուսանկրելու ժամանակ ավելի լայն անկյուն կունենամ իմ 17-40 օբյեկտիվով ու ավելի մեծ մաս կտեղավորեմ կադրի մեջ: Մյուս կողմից մտածում եմ, որ մինչև հիմա նկարել եմ 450D -ով ու կարծես թե շատ լավ էլ ստացվել է (համենայն դեպս տեխնիկական առումով), առավել ևս հաշվի առնելով այն, որ LCD էկրանս ջարդած է ու արդեն 9 ամիս է քոռ-քոռ եմ նկարում: Այսինքն արդեն լավ լուսանկար ստանալու համար ինձ շատ քիչ բան ա պետք (տեխն

Հայացք

Image
Այս տիկնոջը նկարել եմ երեկվա ծաղկաջարդի «տոնին»:

փորձարարական...

Image
ուրեմը մոռանում ենք... «բնական» ա... «բնական» չի... բառերը: ու նայում ենք նկարին, որպես նկար: տակ... ինչ եմ արել.. կինոշնի գույների իմիտացիա ստեղծող action եմ կիրառել (technicolor անունով), սևը դարձրել եմ շատ ավելի սև: մարդկանցից բացի մնացած ամեն ինչի վրա ֆոտո-ֆիլտր եմ կիրառել (Cooling Filter 82) ու դրա հաշվին տոնային պերսպեկտիվա է ստացվել ու շատ լավ «կտրվել» են մարդիկ ֆոնից: ինձ շատ հետաքրքիր թվաց այս լուծումը: հիմա ձեր հերթն է արտահայտվելու: քաթի տակ անմշակ RAW-ն եմ տեղադրել՝ համեմատելու համար:

2 ապարատ

Image
էսօր գնացել էի Որդան Կարմիր ռոք  խմբի համերգին: Ահագին թիթիզացա, 2 ապարատով էի նկարում :) դա աննկարագրելի հաճույք ա: Ստիպված չես լինում օբյեկտիվ փոխել ու երբ ոնց պետք ա, կարողանում ես նկարել: Բայց պետք է արձանագրել որ սա իմ ամենաչստացված նկարահանումն էր... էտ անտեր ստոպ ակումբում հեչ լուսավորություն չկար.. հեչ... +2 լուսանկար բուն համերգից:

Ինչպես խտացնել լուսանկարի գույները Photoshop ծրագրում

Image
Առաջին վիդեո դասն եմ տեղադրել ինտերնետում:  Այս վիդեոն այն մասին է, թե ինչպես խտացնել լուսանկարի գույները Photoshop ծրագրում՝ Lab գունային համակարգի միջոցով: ձայնը մի քիչ լավ չի ստավել, բայց հուսով եմ մյուս անգամ առանց տզզոցների ու հավելյալ ձայների կլինի: English version of video tutorial on " How to increase saturation of a photo in Photoshop, using Lab color space ".

HDR կամ ԸԴԴ (ընդլայնված դինամիկ դիապազոն)

Image
Photoshop-ի Topaz Adjust plugin-ն էի քչփորում, ու հետաքրքիր արդյունք ստավեց: Տվյալ դեպքում շեշտվել է համեմատաբար փոքր տեղանքների ստվերները կամ այլ կերպ ասած միկորկոնտրաստը, և ստվերներում որոշ դետալներ դարձել են ավելի տեսանելի: Բացի այդ երկինքը մուգացնելով և առաջնային պլանը բացացնելով՝ փորձել եմ ստանալ հակադարձ տոնային հեռանկար (обратная тональная перспектива): Այսինքն համեմատաբար հեռու օբյեկտը ավելի մոտ է երևում քան մոտական: սկզբնական RAW նկարը գնվում է քաթի տակ: