Posts

Showing posts from March, 2011

iPhoto.AM Լուսանկարչական բաց ակումբ !

Image
Վերջապես ծնվեց այնքան երկար սպասված հայալեզու լուսանկարչական ակումբը, որին կարծում եմ շատերն էին սպասում: Մի փոքր նախապատմություն: Երբ նոր էի սկսում լուսանկարչությամբ զբաղվել, շատ հարցեր ունեի և ոչ մի օգնություն: Հայալեզու որևէ գրականություն չկարողացա համացանցում գտնել իսկ խորհուրդ և ակումբային շփում՝ առավել ևս: Հայկական բոլոր ֆոտոկայքերը կարծես թե ստեղծված էին շատ նեղ ընկերական շրջապատի համար, որտեղ ոմանք «ՖԻՉՐԴ ԱՐՏԻՍՏ» էին և ողջ կայքը ստեղծված էր այդ մարդկանց ծառայելու համար, որևէ տեղ բացատրված չէր, թե օրինակ ինչու՞ է այսինչը «ուստա» ստատուսով, իսկ այս մեկը անստատուս: Այդ ոչ թափանցիկ մոտեցումը շատ շուտ ինձ դուրս վանեց նմանատիպ կայքերից և ստեղծեցի այս լուսանկարչական բլոգը: Բլոգը բլոգ, բայց լուսանկարիչ շրջապատ ու համապատասխան շփում այդպես էլ չունեցա: Հոտո պարզվեց, որ ես միակ «դժբախտը» չեմ :)  շատ սկսնակ լուսանկարիչներ կան, որ ունեն այս նույն խնդիրը...  Շատ երկար ժամանակ պահանջվեց, որ տրամադրվեմ, կամք դրսևորեմ ու սկսեմ մի շատ հետաքրքիր ու կարևոր գործ,- ստեղծել ա

Լեռը և Հիշողությունները

Image
Ձախ գագաթը Մայմեխն է (~3100մ): Իմ հարազատ Վանաձորի շրջակայքում գտնվող ամենաբարձր լեռը: Երկրորդ անգամ մագլցել եմ այս լեռը բանակ գնալուց մի շաբաթ առաջ: Դիրքի ու խոնավ կլիմայի պատճառով լեռը գրեթէ միշտ ամպերով շրջապատված է լինում, բայց մեր բախտը բերեց ու այդ օրը մենք ականատես եղանք մի շատ գեղեցիկ համայնապատկերի՝ Արարատ ու Արատած լեռների մասնակցությամբ: Այն ժամանակ Զենիթով էյ նկարում... իմ առաջին ու վերջին լուսանկարչական ժապավենը: Այդ օրվանից սկան արած (տեսածրած)  լուսանկարներ չունեմ, բայց դրա փոխարեն Մայմեխի թարմ լուսանկար ունեմ: Ահա թե ինչպիսին էր այն 2011-ի հունվարին: