Տրամաբանությունից անդին կամ «Թքեմ Ձեր հեղինակային իրավունքների վրա»

Ուղերձ իմ ընթերցողներին
Հարգելի այցելուներ, ժամանակին այս բլոգում կային բազում արշավական հոդվածներ և գեղեցիկ լուսանկարներ ինչպես Հայստանից այնպես էլ արտերկրից: Սակայն հերթական անգամ հեղինակային իրավունքներիս ոտնահարման պատճառով որոշեցի ջնջել համացանցից իմ բոլոր լուսանկարներն ու հոդվածները:

... չէ դեո ձեռքս վրա չի գնում նման բան անեմ... բայց կարդացեք շարունակությունը, որ իմանաք թե ինչը դրդեց նման մտքերի
Համացանցից առանց թույատվության լուսանկարներ վերցնելն ու սեփական բիզնեսի նպատակներով օգտագործելը առանձնապես նոր երևութ չէ հայ դիզայներների համար: Նրանք դա անում են բացեիբաց, առանց ամաչելու և հպարտ ճակատով, քանի որ հստակ գիտակցում են, որ որևէ պատասխանատվություն չեն կրելու դրա համար:

Ես դեռ չգիտեմ մի դեպք երբ ինչ-որ լուսանկարիչ կարողացել է դատարանի միջոցով վերականգնել իր իրավունքները: Թերևս այս հարցի միակ լուծումն այն է, որ կամ ընդհանրապես լուսանկար չտեղադրես համացանցում, կամ այնքան ցայտուն ու ճչացող ջրանիշ (օրինակ պանարմենիան-ֆոտոյի նման) տեղադրես նկարի վրա, որ լուսանկարը հազիվ նշմարվի:

Փոքր չափի լուսանկար տեղադրելը նույնպես հարցի լուծում չէ, քանի որ շատ դեպքերում լուսանկարը օգտագործում են կայքէջի համար, իսկ այդ դեպքում անգամ 300px նկարն էլ կարելի է օգտագործել:


Ինչո՞ւմն է խնդիրը
Խնդիրը նրանում է, որ երբ մարդիկ լուսանկար են ուզում ինչ-որ հասարակական, բարեգործական կան նմանատիպ կազմակերպությունների համար, ես մեծ հաճույով տրամադրում եմ ցանկացած լուսանկար՝ ցանկացած չափի: Բայց երբ որևէ մեկը օգտագործում է իմ լուսանկարը գովազդի կամ վաճառքի համար, պետք է պատրաստ լինի նաև որոշակի գումար վճարել դրա դիմաց: Ես համարում եմ դա արդարացի:

ի պատասխան իմ նամակին --------Фото размещённое у нас на сайте было скачано с Гугл . На фото нету никаких данных относительно принадлежности его кому либо. Оно в свободном доступе для всех желающих как для нас так и для миллионов других пользователей. Вы не можете доказать что оно ваше. Даже если бы авторские права на фото принадлежали вам – вы и в этом случаи не могли бы на что либо расчитывать – так как размещая информацию в интернете на сайте  вы автоматически даёте согласие на пользование этими данными всем желающим – в любых целях (не противоречащих законодательству РА). Другми словами открываете доступ к данным . А в случаи открытого доступа все авторские права анулируются. Вы наверное об этом не знали . Теперь узнав всё это надеемся вы больше не будете понапрасну тратить как своё , так  наше время на бессмысленные письма такого рода.

Խիղճը հանգստացնելու արգումենտը
Որպես արդարացում ասում են որ լուսանկարը գտնվել է գուգլի միջոցով, հետևաբար այն ամենը ինչ դրված է "в открытом доступе", կարելի է օգտագործել ցանկացած կերպ ցանկացած նպատակով:

Եթե հետևենք այս տրամաբանության, ապա կարելի է այդպես մտածողի դիմանկարը գտնել գուգլով և մոնտաժել որևէ զուգարանի թղթի էրոտիկ (կամ պոռնո) բանների մեջ ու տեղադրել որպես գովազդ:

Իհարկե սա աբսուրդ է և այս մտածողությունը իսկբզնե դատապարտված է, քանի որ պետք չի ելնել այն մտքից, թե այն ինչ տեսնում եմ՝ իմն է:

Ճիշտ մտածողությունը պետք է լինի այսպես,
-արդյո՞ք ես այդ լուսանկարի օգտագործման իրավունքն ունեմ...


Որպես վերջաբան
Փաստացի ստացվում է այնպես որ "открытый доступ"-ում որևէ բան տեղադրելիս մենք գործում ենք քրիստոնեության ամենամեծ մեղքերից մեկը, այսինքն... ԳԱՅԹԱԿՂՈՒՄ ԵՆՔ!
Այն իմաստով, որ շատ հեշտ է ինտերնետից ապօրինի վերցնել լուսանկար և օգտագործել այն: Եվ տեղադրելով համացանցում լուսանկար, գայթակղում ենք խեղճ դիզայներներին, որ մեղք գործեն ու գողություն անեն:

Նման խնդիրները լուծելու կամ դրանցից խուսափլու ձևը դեռևս չեմ գտել...
Այստեղ խնդրում եմ գրել Ձեր կարծիքը տվյալ հարցի շուրջ... ի՞նչ անել և ինչպե՞ս պատժել գող-ցինիկներին:

Comments

  1. ա - քո նամակին ռուսերեն պատասխանը սուտ է։
    այն ինչ դու տեղադրում ես ինետում նույնիսկ առանց քոփիրայթի նշանի քոնն է։ Ու նույնիսկ եթե դու չգրես որ պետք է հեղինակի թույլտվություն օրինակ արտատպելու համար, այն պահանջվում է։ Գրելով դու միայն հիշեցնում ես դրա մասին։
    Այսինքն իրենց գրածը սուտ է։

    բ - այո, դու կարող ես մեջբերել իրենց նկարը եւ մոնտաժել զուգարանի հետ։ Բայց ես կարծում եմ որ ավելի լավ է պարզապես դատի տալ։
    Ու դատի տալու համար ավելի նպատակահարմար է ստեղծել, կամ օգտվել եթե այսպիսին կա պրոֆ միության պես մի բան։
    Ու դատի տալ բոլորին։ Որ իմանան։

    ReplyDelete
  2. @norayr իսկ այն որ քո մոտ հրատարակված է նկարը ապացույց է որ քոնն է, ու ոչ իրենք են նկարել։

    ու տենց

    ReplyDelete
  3. @norayr գրածը աբսուրդ է իհարկե, բայց արդյո՞ք ինտերնետում հրապարակելը բավարար է որպես ապացույց դատարանում:

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ծաղկաքաղ