հյութեղ գույների մասին

Գույների հետ կապված մի սենց հետաքրքիր պահ կա: Ավելի հագեված ու գունեղ են ընկալվում բոլոր գույների մուգ երանգները, բացի դեղինից: Այսինքն ավելի հագեցված է ընկալվում դեղինի բաց երանգը: Երկար մտածեցի այդ մասին և ի վերջո գտա դրա ապացույցը:

Ահա դրանք: Մարտիրոս Սարյանի նկարներից:
   

Իսկ Մինաս Ավետիսյանի այս նկարում կարելի է տեսնել տարբեր գույների համադրություն:
Ավելին՝ կարելի է տեսնել որ նույն կարմիրը սարերի վրա ավելի բաց երանգ ունի և այնքան էլ գունեղ չի ընկալվում, որքան կենդանու մուգ կարմիը:

Հետևություն: Եթե ցանկանում եք Ձեր լուսանկարները լինեն ավելի գունեղ ապա ամենահեշտ մեթոդը -1/3 կամ -2/3 էքսպոշտկում (Экспокоррекция) մտցնելն է: Ի հարկե սա չի վերաբերվում այն տեսարաններին, որտեղ դեղինը դոմինանտ դեր է կատարում :)

Հ.Գ. այս թեմայով դեռ ասելիքներ ունեմ, որոնց առաջիկայում կանդրադառնամ:

Comments

  1. Շատ ապրես դու! ահագին բան զգում եմ, բայց որ սենց լավ բացատրություն ա լինում հասկանում ես, թե ինչ ես զգում ու խի :)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ծաղկաքաղ