Posts

Showing posts from December, 2010

Ինքնախոստովանություն Ամանորից առաջ

Image
Երկու տարի լուսանկարչությամբ զբաղվելուց հետո, ցավով պետք է արձանագրեմ, որ ես լուսանկարչությունից դեռ շատ հեռու եմ: Այս ընթացքում ուսումնասիրել եմ բազում ֆոտոխցիկների մոդելներ, սովորել եմ Adobe Lightroom-ով RAW նկարներ մշակել և մի քիչ խորացրել եմ Photoshop-ի իմացությունս: Իսկ ինձ ամենաշատը հուզող ժանրից՝ բնապատկերներ լուսանկարելուց, գրեթէ ոչինչ չեմ սովորել... երկու տարի անընդմեջ կրկնել եմ միևնույն սխալները՝ առանց հասկանալու տվյալ ժանրի առանռնահակտությունը: Անընդմեջ խախտել եմ առաջին հայացքից շատ պարզ թվացող այս սկզբունքները և արդյունքում ստացել ոչինչ, կամ գրեթէ ոչինչ. 1. չի լինում բնապատկերների լուսանկարիչ՝ առանց շտատիվի, 2. բնապատկեր լուսանկարելու ամենահարմար ժամերն են մինչ լուսաբացը, լուսաբացը, մայրամուտը և մայրամուտից անմիջապես հետոն, 3. չեմ փնտրել/գտել լույսը՝ այն դրամատիկ լույսը, որը կարող է հաղորդել տվյալ տեղանքի «աղ»-ը, 4. շատ ջանք ու եռանդ եմ թափել, որ լուսանկարեմ, արդեն իսկ այլոց կողմից հազար անգամ լուսանկարված, «բացիկ» նկարները և ստացել եմ բազում «գեղեցիկ» լուսանկարներ

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ

Image
читать рассказ на русском - Армянский Коньяк - как оно есть Կիրակի օրը տեղեկություն ստացվեց այն մասին, որ Երևանի Կոնյակի գործարանը բաց դռների օր է հայտարարել ու անվճար էքսկուրսիա է կազմակերպել բոլոր ցանկացողների համար: Ես ու կինս էլ՝ կիրակի օրով առանձնապես պարապ մարդիկ, որոշեցինք բաց չթողնել այս առիթը: Ի ուրախություն ինձ, լուսանկարելն արգելված չէր: Արգելված էր միայն կայծով (flash) նկարելը, քանի որ սպիրտի գոլորշով հագեցած հնեցման մառաններում դա կարող է առաջացնել պայթյուն: Ստորև ներկայացնում եմ լուսնակերնր և այն տվյալներ կոնյակագործության մասին, որոնք առավել տպավորիչ էին +30 լուսնկար  Երևանի Կոնյակի գործարանից

Տիկնիկային Թատրոնի Ոգին

Image
Այ սենց գաղտնի էլ Ձեզ հետևում են... Ձեզ լուսանկարում են... Ձեր մասին բլոգներում գրում են... եթե նույնիսկ դուք տիկնիկային թատրոնի խամաճի կուկլա եք... 1. կիսաքաչալ կնիկ կամ երկարաթարթիչ նեղշուրթը :))) +4 տիկնիկ

Ձկնորս տղաները

Image
Ինչ էր, ինչ դարձավ շարքցից մի լուսանկար էլ քննարկենք:  Առաջի նկարը մաքուր զուլալ, ինչպես շատերն են ասում, օրիգինալ նկարն է Իսկ երկրորդը՝ այն ինչ ես ցանկացել եմ տեսենել այս լուսանկարում Արտակի առաջարկով տեղադրում եմ նաև մոնոխրոմ տարբերակը: Ի՞նչն եք հավանում, մշակված տարբերակում, և ի՞նչի հետ համամիտ չեք: +2 նկար

Russian Bloggers in Armenia! Ռուս բլոգերները Հայաստանում

Image
Քանի որ, Արտակն արդեն հասցրել ա էս թեմայով գրել , ես էլ նույն բանը չկրկնելու համար պարզապես copy/paste անեմ Արտակի գրածը: --copy/pase-ի սկիզբը Երեկ երեկոյան հանդիպեցինք ռուսաստանցի բլոգեր-լուսանկարիչ-ճանապարհորդներ Պավել Կոսենկոյի  pavel_kosenko     և Վոլոդյա Տրոֆիմովի vvtrofimov     հետ: Հանդիպումը շատ հետաքրքիր էր ու բովանդակալից: Շատ զիլ դեմքեր են: Շատ խոսացինք , նրանք պատմեցին հազար ու մի բան, իրենց ճամփորդություններից և այլն ... Հայաստան են եկել «Սովետական տիեզերագնացների հետքերով» ծրագրի շրջանակներում: Հիմանկան հետաքրքրությունը Ծաղկաձորն է, որտեղ հանգստացել և պատրաստություն են անցել սովետական տիեզերագնացները, Գառնու մոտ գտնվող ինչ որ մի նախկին տիեզերագիտական բազա , որտեղ աշխատել է Գյուռզադյանը (ցավոք չգիտեմ կոնկրետ տեղը), և Սանահինում գտնվող Միկոյանի տուն թանգարանը: Ճանապարհը որոշելիս:

Աղվերանի Եկեղեցի - Aghveran Church

Image
Երիտասարդ քահանայի առաջին պատարագը... Մուղնու եկեղեցում Novice priest's first liturgy in Mughni Church. 1. +8 նկար

Ֆոտոռեպորտաժ Ռոք Համերգից

Image
Դեկտեմբերի 10-ին Տիկնիկային թատորնում տեղի ունեցավ ռոք համերգ նվիրված Մարդու Իրավունքների Օրվան: Ելույթ ունեցան հասարակական գործիչներ, մարդու իրավունքների պաշտպաններ և ի հարկե ռոք խմբեր` հետևյալ անուններով՝ «Դեղ», "An Gordonach!", " Vordan Karmir " և " The Beautified Project ": Որոշ լուսանկարներ եմ արել համերգից և ներկայացնում եմ Ձեր դատին: Չեմ լուսանկարել միայն վերջին խմբի ելույթը՝ համերգը շուտ լքելու պատճառով: In December 10th rock concert took place in puppet theater. It was dedicated to Human Rights International day. There were speeches of human rights defenders and other activists. Four groups were performing:  "Degh", "An Gordonach!", " Vordan Karmir " and " The Beautified Project ". I took some photos there and I want to show them up :) I did not shoot only the Beautified project, because I left the concert earlier. 1. Դեղ խմբի երգչուհին +50 նկարներ

Լեռների Միջազգային Օր - International Day of Mountains

Image
Պարզվում է, որ երեկ, այսինքն Դեկտեմբերի 11-ին, «Լեռների Միջազգային Օրն» էր: Հետաքրքիր պատահականությամբ այդ օրը հանդիսանում է իմ ծննդյան օրը :) ու դա որոշ չափով բացատրում է իմ սերը դեպի լեռները: Արդ՝ Շնորհավորում եմ բոլոր լեռնագնացներին, լեռնասերներին, լեռնանկարիչներին և անձամբ լեռներին !! Օրվա առթիվ Ձեզ եմ նվիրում այս նկարը՝ Արագած լեռան Հարավային Գագաթից : It turned out that yesterday, particularly on the 11th of December, was the International Day of Mountains . This was a surprising fact for me, because it was my birthday and this match somehow explains my feelings towards the mountains. So I congratulate all the mountaineers, mountain lovers, mountain photographers and mountains themselves!! My present to you on the occasion of this date is the photo below taken of the Southern peak of Aragats ! Սեղմեք մեծ տարբերակի համար: Click for bigger size.

Vordan Karmir

Image
Երեկ տիկնիկային թատրոնում ռոք համերգ էր՝ մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ: ամբողջ ֆոտոռեպորտաժը վաղը կտեղադրեմ, իսկ հիմա մի կադր Vordan Karmir խմբից: Yesterday rock concert took place in puppet theater. It was dedicated to Human Rights International day. I will publish full photo report tomorrow. For now just one photo from Vordan Karmir performance. 

Մակեդոնիա, Մատկա Կանյոն

Image
Մակեդոնիայի Հանրապետություն կատարած վերջին այցելության ընթացքում, մեզ տարան «Մատկա Կանյոն» . Այս Կանյոնի վրա ժամանակին պատնեշ (դամբա) են կառուցել ու դարձրել ջրամբար: Մեր գիդը մեծ հպարտությամբ պատմում էր, որ սա նախկին Հարավսլավիայի ամենահին պատնեշն է... Ինչևէ, հնության մասին խոսակցությունները թողնենք մի կողմ և անցնեք այս գեղեցիկ տեղանքի հետազոտմանը: During the last visit to Macedonia (F.Y.R.O.M.) we went to the "Matka Canyon" . In the period of Yugoslavia, a dam have been built in the canyon and turned it into a huge water reservoir. Guide proudly was telling that it is the oldest dam in all over the Yugoslavia... But let's forget about the ancientness of the dam for a moment, and go deeper into the canyon and see how beautiful it is. 1. +12 նկարներ