Posts

Showing posts from August, 2010

Բլօգի Օր կամ Bloggy Day :)

Image
Քանի որ այսօր հայտարարված է Բլօգի միջազգային օր , ցանկանում եմ Ձեզ ներկայացնել մի քանի հետքրքիր ՖՈՏՈ բլօգերներ:  Ենթադրվում է, որ ամեն բլօգեր պետք է գտնի 5 նոր հետաքրքրի բլօգներ և ներկայացնի նրանց իր բլօգում, բայց ես Ձեզ կներկայացնեմ 4 բլոգներ, որոնք ինձ համար նորություն չեն, ես նրանց պարբերաբար հետևում եմ, բայց հուսով եմ, որ Ձեզ համար նրանք կլինեն նոր և հետաքրքիր: գնացինք... Александр Железняк - ներկայումս հանդիսանում է  National Geographic Traveler ամսագրի ռուսական տարբերակի գլխավոր խմբագիրը: Իր բլօգում պատմում է իր  կատարած ճանապարհորդություններից: Հոդվածները շատ հետաքրքիր են և շատ  ճանաչողական, էլ չեմ ասում հրաշալի լուսանկարների մասին: Սա բլօգի հասցեն է՝  http://jelll.livejournal.com/   Եվ մեկ հրաշալի հոդված  http://jelll.livejournal.com/39263.html Иван Дементиевский - այնքան էլ պարզ չի թե ինչով է զբաղվում, բայց շատ է  ճանապարհորդում և լուսանկարում: Հրաշալի ֆոտո պատմվածքներ ունի Նեպալի, Տիբեթի և այլ գերհետաքրքիր տեղերի մասին: Սա բլօգի հասցեն է՝  http://dementievskiy.livejournal.c

Սևանի Լուսաբացի Ներկապնակից...

Image
Ընդհանրապես շատ ավելի դյուրին է Մայրամուտ նկարել, քան թե լուսաբաց: Հասկանալի պատճառներով լուսաբացը վաղ առավոտյան է լինում, իսկ ավելի վաղ առավոտյան արթնանալը, որպես կանոն, մեծ կամքի ուժ ու աչքերի լարում ա պահանջում: Բայց հանգամանքները այնպես դասավորվեցին, որ մենք հասցրեցինք լուսաբացին Սևանի ափերին մոտ լինել և ականատես լինել այս գեղեցիկ տեսարաններին... Խնդրեմ դիտեք, արտահայտվեք և ամենակարևորը` կիսվեք այլոց հետ: +3 նկար Սևանի լուսաբացից

Ազատի ջրամբարը և Երանոս լեռը մայրամուտին #2

Image
Ազատի ջրամբարի նկարչության շարունակությունը... մայրամուտ, Երանոս լեռ, Ազատի ջրամբար և Երկինքներ: 1. Երանոս լեռան գագաթը +11 նկար

2 Պանարամա Լոռվա Ձորերից

Image
Վերջերս մի քիչ խառն էի... որոշ հետաքրքիր հարցերով, որի մասին կգրեմ ավելի ուշ: Իսկ հիմա ցանկանում եմ շարունակել «Դեպի Լոռու ձորերը» մեր վերջին արշավի ֆոտո-պատմությունը, որի առաջին երկու մասերը գտնվում են հետևյալ հասցեներում՝  մաս 1 ,  մաս 2 : Իսկ այժմ 2 պանարամա Լոռվա ձորերից՝ մասնավորապես Ալավերդի քաղաքի մոտակա ձորից: Այս նկարում ձախից երևում է Սանահին գյուղը, մի քիչ դեպի աջ Ալավերդի քաղաքը, իսկ աջ անկյունում՝ բլրի վրա, Կայան Բերդը (Դսեվանքը):

Սարյանական Հայաստան

Image
Սիսիանի ճանապարհին շատ կան նմանատիպ արտեր: Մայրամուտին այնպիսի  գույներ են ընդունում այս արտերը, որ ակամա հիշում ես Մարտիրոս Սարյանի նկարները և համոզվում, որ այդ գեղեցկությունն իսկապես իրական է...