Posts

Showing posts from March, 2010

Խոր Վիրապի եկեղեցի

Image
Անցյալ տարվա արխիվում երկու լավ նկար գտա Խոր Վիրապի եկեղեցուց, որոնք ինչ-ինչ պատճառներով չէր հրապարակվել: Խնդրեմ, վայելեք:  

Ծաղկազարդի տոնը Երևանի եկեղեցիներում

Image
Ականատեսի աչքերով ցանկանում եմ պատմել, թե ինչպես են նշում, 1700 ամյա ավանդություններ ունեցող Հայ Քրիստենյաները, Ծաղկազարդի տոնը Երևանի տարբեր եկեղեցիներում: Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ ( ամբողջը ): Այսօր արթնանալիս մտածում էի, որ երեկոյան կայցելենք մի որևե եկեղեցի մասնակցելու Դռնբացեքի հրաշագեղ արարողությանը և այստեղ կպատմեմ այդ արարողությամ մասին, բայց...   +21 նկար ծաղկազարդից

անցնենք Վերնիսաժով...

Image
Եթե շաբաթ օրով ոչ մի բան անելու ցանկություն չկա, ապա կարելի ա գոնե մի հատ վերնիսաժով անցնել...   

Պաստառ: Արագածը` նկարված արայի լեռան վրայից

Image
Արագածը` նկարված արայի լեռան վրայից: Նկարը կարող եք ներբեռնել հետևյալ չափերով` ( 1024x768 ) ( 1280x800 ) ( 1280x1024 ) ( 1440x90 ) ( 1600x1200 )  ( 1680x1050 )  ( 1920x1080 )  ( 1920x1200 )

Ֆոտոռեպորտաժ դպրոցից

Image
Անցած շաբաթ օրը հայրենի հողեր էինք գնացել, իսկ ավելի կոնկրետ` Վանաձոր: Ստացվեց այնպես, որ պետք էր դպրոց գնալ ու եղբորս դստերը ուղեկցել տուն: Իսկ դպրոցն էլ հենց այն նույն դպրոցն է, որտեղ սովորել եմ ուղիղ 10 տարի առաջ, և այս ամբողջ ընթացքում որևէ անգամ չէի այցելել դպորց և շատ ուրախացա ընձեռնված հնարավորությունից: Սրտի թրթիռով բարձրացա 2-րդ հարկ` իմ նախկին դասասենյակ: Բայց այն ինչ տեսա այնտեղ, շատ մտահոգիչ էր: Դասարանը գրամ անգամ չէր փոխվել: Նույն կահավորանքը, նույն չանգռված ու բարոյապես մաշված «ռեմոնտը», նույն կոմունիստական սեղաններն ու նստարանները...

Ազատի Ջրամբար` Հանքային Ջուր

Image
  Շատ էինք լսել  Ազատի ջրամբարի  մոտ գտնվող հանքային ջրի մասին, բայց առիթ չէր ընձեռնվել տեսել այն: Այսօր որոշեցինք գտնել այն...   Դեպի հանքային ջուր տանող ճանապարհը ձգվում է Գառնու կիրճով` Ազատ գետի երկայնքով: Գարունն արդեն սկսել էր իր գործը: Ձմռանը մերկացաց ծառերն ու թփերը քիչ-քիչ զարդարվում էին ծաղիկներով: Ամենուր սպիտակավարդագուն ծաղիկներով զուգված թփեր էին: Կենդանի հեքիաթ... հեքիաթ, լի նաև արկածներով: Գետի երկայնքով մոտ 2 ժամ քայլելուց հետո, հասանք մի ճոճվող կամրջի, որը պետք է անցնեինք հանքային ջրին հասնելու համար... +17 նկար

թաքնված բաներ...

Image
մի երկու գաղնի սենյակ` Որդան Կարմիր խմբի փորձատեղից...  

Ինքնանկար

Image
Նկարի մեծ տարբերակը դիտելիս պարզ կդառնա, թե որտեղ է թաքնված ինքը :) Լուսանկարների թվային խմբագրման դեմ արտահայտվողներին նախօրոք ասեմ, որ նկարը ստացվել է «բնական» ճանապարհով:

Շնորհավոր Մարտի 8

Image
Սիրելի կանանց շնորհավորում եմ  Կանանց Միջազգային Օրվա (ԿՄՕ) 101 -րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորանքներս ընդունեք Հայուհու վեհ կերպարը խորհրդանշող Գայանեի նկարով:

Կարմիր Բերդ, Զովունի, Երևան

Image
Հետախուզական, ճանաչողական արշավն ուղղված էր դեպի Զովունի գյուղի մոտ գտնվող Կարմիր Բերդ ` երիտասարդ ուստա հնագետներ Արայիկի  ու Տիրայրի ուղեկցությամբ: Կիկլոպյան ամրոց բերդը թվագրվում է մթա II հազարամյակ: Այստեղ բազմիցս պեղումներ ու թալաններ են կազմակերպել` ինչպես հայ, այնպես էլ ռուս պեղիչ-թալանչիները: Նշվում էր, որ մեկ սեպագիր արձանագրություն և երկու ժայռապատկեր կա բերդի շրջակայքում, սակայն մեզ հաջողվեց գտնել միայն սեպագիր արձանագրությունը (նկարը ստորև), որը համարվում է անհաջող կրկնօրինակ` պատրաստված միջնադարում: +13 նկար Կարմիր Բերդից

Պաստառ: Հրաշագեղ Սևանը

Image
Պաստառ (Desktop Wallpaper) Սևանա լճի հրաշագեղ տեսարաններից մեկը` Նկարված Բերդկունքի ամրոցից: Նկարը կարող եք ներբեռնել հետևյալ չափերով` ( 1024x768 ) ( 1280x800 ) ( 1280x1024 ) ( 1440x900 ) ( 1600x1200 )  ( 1680x1050 )  ( 1920x1080 )  ( 1920x1200 ) կախված Ձեր իլյումինատորի (desktop-ի) լայնությունից:

Սևանա լճի հրաշքը` նկարված Բերդկունքի ամրոցից

Image
Էս մի 3 շաբաթվա պարապուրդս` Հայաստանում ման չգալու առումով, ցանկանում եմ ինչ-որ կերպ փոխհատուցել: Անցյալ տարվա արխիվում մի քանի հրաշալի (իմ կարծիքով) չցուցադրված նկար գտա Սևանից, որոնցով էլ կփորձեմ Ձեր սիրտը «շահել» ու տարեգիր ընկերներիս հայաստանյան կարոտը բորբոքել  :) լավն ա? թե մենակ ինձ ա դուր գալիս?