Russian Bloggers in Armenia! Ռուս բլոգերները Հայաստանում

Քանի որ, Արտակն արդեն հասցրել ա էս թեմայով գրել, ես էլ նույն բանը չկրկնելու համար պարզապես copy/paste անեմ Արտակի գրածը:


--copy/pase-ի սկիզբը
Երեկ երեկոյան հանդիպեցինք ռուսաստանցի բլոգեր-լուսանկարիչ-ճանապարհորդներ Պավել Կոսենկոյի [info]pavel_kosenko  և Վոլոդյա Տրոֆիմովի[info]vvtrofimov  հետ: Հանդիպումը շատ հետաքրքիր էր ու բովանդակալից: Շատ զիլ դեմքեր են: Շատ խոսացինք , նրանք պատմեցին հազար ու մի բան, իրենց ճամփորդություններից և այլն ... Հայաստան են եկել «Սովետական տիեզերագնացների հետքերով» ծրագրի շրջանակներում: Հիմանկան հետաքրքրությունը Ծաղկաձորն է, որտեղ հանգստացել և պատրաստություն են անցել սովետական տիեզերագնացները, Գառնու մոտ գտնվող ինչ որ մի նախկին տիեզերագիտական բազա , որտեղ աշխատել է Գյուռզադյանը (ցավոք չգիտեմ կոնկրետ տեղը), և Սանահինում գտնվող Միկոյանի տուն թանգարանը:

Ճանապարհը որոշելիս:


Ձախից աջ, Edd (ես), Պավել , Վոլոդյա , Կարեն

 Այցելելու են Վանաձոր, Ալավերդի, Քոբայր, Հաղպատ, Սանահին,Օձուն , Ախթալա (??) Լեռմոնտովո, Ֆիոլետովո (մեզանից իմացան մալականների մասին, ու հետաքրքրվեցին) Ծաղկաձոր,Սևան, Սևանի թերակղզի , Հայրավանք, Նորադուզ, Տաթև, Քարահունջ, Նորավանք, Խոր Վիրապ ... Մի խոսքով ...


Պավելը մի հետաքրքիր բան պատմեց լայֆժուռնալի մասին: Պատմեց , որ երբ ինքը դեռ նոր էր սկսել լուսանկարչությամբ զբաղվել, նկարները գցում էր ֆոտոսայտ.ռու, բայց այդտեղի քննադատության մակարդակը իրեն չէր բավարարում, իրեն բավարարող քննադատություն նա գտավ լայֆժուռնալում:


Ինտերնետը իրար հետ շփվելու նոր, շատ կարևոր հնարավորություններ է ստեղծել մարդկանց համար : Ոչ միայն օնլանյ այլ նաև օֆֆլայն :)

ՀԳ: Ճանապարհորդության մանրամասները կկարդաք իրենց բլոգներում: Հղումները դրել եմ անունների վրա:
--copy/pase-ի ավարտը


Ես էլ ինպես ասում են, «արանք ճղեցի» մի քանի լուսանկար ցույց տվեցի Պավելին ու խնդրեցի, որ կարծիք հայտնի: Ի՞նչին ավելի շատ ուշադրություն դարձնեմ և որ ուղղությամբ աշխատեմ, որ նկարներս ավելի լավը դառնան:
Պարզվեց, որ տեխնիկական առումով այնքան էլ վատը չեն լուսանկարներս, ու արժե որ մի քիչ աշխատեմ սեփական «ձեռագիր» ձեռք բերելու ուղղությանբ:
Խոսքի մեջ էլ Պավելն ինձ խորհուրդ տվեց ձեռք բերել Canon 5D Mark 2 :) Քիչ մնաց խոստանայի, որ շուտով կառնեմ` ջհանդամ թե ներկայիս ջարդած ֆոտոխցիկիցս 5 անգամ թանկ չի :)))

Հուսով եմ սա վերջին հանդիպումը չէր, դեռ առիթ կունենանք էս ուստեքին հիշելու:

Comments

  1. Շատ լավա! Молодец!!! ասում ես Կարենն ովա՞, դեմքը շատ ծանոթա

    ReplyDelete
  2. Ճիշտն ասած Կարենի հետ նոր ենք ծանոթացել, ու շատ տվյալ չունեմ, բայց իրա բլոգը կարաս նայես:
    Ինձ թվում ա, դուք դաժե ծանոթ կլնեք:

    ReplyDelete
  3. Քրիստ, Կարենն իմ ընկներն ա, իմ համակուրսեցին: Իրան հաստատ մեր հետ տեսած կլինես:

    Էդգար ջան, շատ ուրախ եմ քո ու Արտակի համար. կեցցե՛ք:

    ReplyDelete
  4. փաստորեն, Կարենենց տանն եք, չէ՞: Բա Դանյկային չեք նկարե՞լ :) Դրեք՝ հիանանք մեր վունդերկինդով :)

    ReplyDelete
  5. Ապրես Արամազդ ջան:
    Հա Կարենենց տանն ենք, բայց ուշ ժամի էինք գնացել, երեխեն արդեն քնում/քնել էր:

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ