Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ

Կիրակի օրը տեղեկություն ստացվեց այն մասին, որ Երևանի Կոնյակի գործարանը բաց դռների օր է հայտարարել ու անվճար էքսկուրսիա է կազմակերպել բոլոր ցանկացողների համար: Ես ու կինս էլ՝ կիրակի օրով առանձնապես պարապ մարդիկ, որոշեցինք բաց չթողնել այս առիթը:
Ի ուրախություն ինձ, լուսանկարելն արգելված չէր: Արգելված էր միայն կայծով (flash) նկարելը, քանի որ սպիրտի գոլորշով հագեցած հնեցման մառաններում դա կարող է առաջացնել պայթյուն: Ստորև ներկայացնում եմ լուսնակերնր և այն տվյալներ կոնյակագործության մասին, որոնք առավել տպավորիչ էին

+30 լուսնկար  Երևանի Կոնյակի գործարանից
1. Դարպասների մոտ մեզ դիմավորեց Մկրտիչ Մուսինյանցը (նրա դերակատարը), ով ներկայացավ որպես լեգենդար անձնավորություն, հայկական առաջին տեսակավոր կոնյակի հեղինակ՝ ով Երևանի պատմության մեջ հիշատակված է որպես «Երևանի Քաղաքագլուխ»:

2. Այնուհետև մեզ բացատրեցին, թե ինչպես են պատրաստում տակառները: Տակառը պատրաստվում է 4 փուլով: Առաջին փուլի ժամանակ չեմ հիշում թե քանի տարեկան կաղնու փայտից պատրաստում են հատուկ չափ ու անկյուններ ունեցող տախտակներ:Փայտերը պետք է այնպես տաշված լինեն, որ հավաքելու ժամանակ կազմեն 360 աստիճանի անկյուն: Այնուհետև այդ տախտակները երկաթյա «գոտիներով» ամրացնում են միմյանց: Որևէ մեխ, սոսինձ կամ այլ նյութ չի օգտագործվում: Տակառի «փոր»-ի գաղտնիքը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր տախտակի մեջտեղի մասը ավելի լայն է քան եզրերը:

3. Երկրորդ փուլում տակառի փայտերը ներսից թրջում են և տակառում կրակ վառում, որի արդոյունքում փայտերը ձեռք են բերում ճկունություն և երկաթյա ճապաններով (տռոսներով) ձգում են այնքան, որ հնարավոր լինի տակառի ներքևի մասում գոտիներ տեղադրել: Տախտակի ճկման պրոցեսը կատարվում է 40-60 րոպեյում: Այս քայլում ստացվում է տակառ, որը ոչ տակ ունի, ոչ էլ բերան :) 

4.Երրորդ փուլում տակառի ներքևի և վերևի մասերում փորվածք են անում, ու տեղադրում տակառի տակն ու գլուխը (կամ կողապատերը...ինչպես հարմար է :)

5. Վերջին փուլում անցք են անում տակառի փորի մեջտեղի մասում և 2 մթնոլորտ ճնշման տակ տաք գոլորշի մղելով տակառի մեջ ստուգում են հնարավոր արտահոսքերի առկայությունը: Եթե այդպիսիք կան, ապա գոտիները ժամանակավորապես հանում են և տախտակների արանքներում ղամիշ են տեղադրում:

6. Տակառները հիմնականում լինում են 350-400 լիտր տարուղության:
Մեկ տակաոը պատրաստվում է 8 ժամում:

7. ARARAT !

8. Քարտեզի վրա նշված է Հայկական կոնյակի հումքի մթերման, պահեստավորման և արտադրման վայրերը: Չմոռանանք նշել նաև, որ ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրության համար օգտագործվում են բացառապես Արարատյան դաշտավայրում աճող «Ոսկեհատ», «Գառան դմակ», «Ռկացիտելի», «Մսխալի» եւ «Կանգուն» խաղողի տեսակները:

9. -գրողը տանի սա իմ դագառիգն է... ©

10. Մեր ուղեկցորդուհին բացատրում էր, որ մեկ տարվա ընթացքում տակառների մեջ պահվող սպիրտանյութի 3-4% ցնդում է, և գինեգործները, իրենց մխիթարելու համար, ասում են, որ այդ 3-4%-ը հրեշտակների բաժինն է, և դա է պատճառը, որ հրեշտակները միշտ բարի և ժպտերես են... :))

11. Էհ... no comment ! :)

12. Արարատյան դաշտավայրի խաղողից ստացված սպիրտը հենց այս տակառներում է ստանում կոնյակին բնորոշ հատկանիշները` գույնը, բույրը և վանիլային կամ շոկոլադի յուրահատուկ համը...

13. Հնեցման մառանում կան բազում անվանական տակառներ: Այս մեկը պատկանում է երբեմնի ՌԴ նախագահ Ելցինին:
Են էլ մեռավ, տենց էլ չխմեց...  (չարախնդում)

14. Օհօ.. իսկ սա ինչպես տեսնում էք Դիմայինն է: Ի դեպ նա միակ նախագահն է եղել, ով տակառի վրա ստորագրելուց առաջ, գրել է «СПАСИБО!»: Ասում են շատ կուլտուրական շան տղայա:

15. Եվս մեկ հետաքրքիր առարկա: Սա Դիլիջանում աճած այն կաղնու արմատն է, որի մոտ միշտ հարբեցողությամբ էին զբաղվում տարբեր մարդիկ և վերջում ավելացած խմիչքը թափում էին կաղնու արմատներին: Իսկ երբ մի օր, կայծակից հետո, կաղնին տապալվեց բոլորը տեսան թե ինչ հրեշ է դարձել արմատը: Եվ հիմա այս հրեշավոր արմատը պահում են գործարանում իբր խրատ այն բանի, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Նամանավանդ Հայկական կոնյակը :)

16. Դերասանները ներկայացնում էին Ստալինի ու Չեռչիլի այն երկխոսությունը, որի ժամանակ Չեռչիլը առաջին անգամ համտեսեց Հայկական կոնյակը և խնդրեց, որ Ստալինը ամեն տարի իրեն ուղարկի 360 շիշ Դվին կոնյակ:

17.

18.

19. Մեր ուղեկցորդուհին, մեզ շշնջաց, որ - խեխճերը 2 օր ա անընդմեջ խմում են... :)))

20.

21. Այս տակառներում գործարանի ամենահին` 1902 թվականի կոնյակներն են պահվում: 1990-ականներին կոնյակը լցրել են ապակյա տարայի մեջ, որպեսզի կանխեն հետագա ցնդումը: Այդպիսի գանձից չէր կարելի այլևս տարեկան 3-4% կորցնել... Փաստորեն, հրեշտակները գործարանի ամենահին գինին այլևս չեն ճաշակում

22.Եվս մեկ դերասան` Աղթամարը: Նա ասում էր, թե ինչպես և որքան է պետք խմել հայկական կոնյակը: Նախ` Հայկական կոնյակը պետք է պահել ձախ ձեռքով և սրտին մոտ: 3 գավաթից ավել պետք չէ խմել...Իսկ կոնյակի բաժակները պետք է ունենան վարդակակաչի տեսք: Աղթամարն ասաց նաև, որ ըստ առասպելի, բաժակների եզրին նստած են սատանաները և խմելուց առաջ բաժակներն իրար են զարկում, որպեսզի նրանք կամ բաժակից դուրս ընկնեն, և կամ ներս ընկնելով խեղդվեն կոնյակի մեջ :))

23. 

24. Ատոմ Էգոյանը ստորագրում է Մինսկի Համանախագահների տակառի վրա:

25. ստորագրապատ

26. Մինսկի խմբի համանախագահներին նվիրաբերված տակառը: Այս տակառը կբացվի այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրվի:

27.

28. Այս հսկա տակառները կոչվում են «ՉԱՆ»: Սրանց տարողությունը 35.000 լիտր է:
Կոնյակի սպիրտը ջրի հետ խառնելուց ամուսնացնելուց հետո այն լցնում են այս հսկա չաների մեջ, և պահում են 4 ամսից մինչև մեկ տարի, որ կոնյակը վրեջնականապես «հանգստանա» և անցնի շշալցման:

29. Վերջում իմացանք թե որն է Հայկական և Ֆրանսիական կոնյակների տարբերությունը:
Պարզվում է, որ ֆրանսիացիները կոնյակի հետ խառնում են թորած ջուր, իսկ Հայերը՝ պարզապես մաքուր ջուր: Բա :)

30. Այս կշեռքը դրված է կոնյակի գործարանի բակում: Այն ևս իր հետաքրքիր պատմությունն ունի: Մինչև վերջերս, ցանկացած պատվավոր հյուր նստել է կշեռքի մի նժարին, իսկ մյուս նժարին արկղերով այնքան կոնյակ են դրել, մինչև որ կշեռքը հավասարակշռվի, և այդ կոնյակները նվիրել են տվյալ անձնավորությանը: Ամենածանր հյուրը եղել է Բորիս Եցինը` ով կշռել է 115կգ:

Թարմացում: Եվ ամենակարևորը. եթե կոնյակից շոկոլադի, վարդի կամ վանիլի բույր է գալիս, դա չի նշանակում, որ այն իսկական չէ: Կոնյակի իրական լինելը ստուգելու համար պետք է մի քանի կաթիլ լցնել ձեռքի ափի մեջ և շփել, հետո ափերը սեղմել իրար, եթե չեն կպչում միմյանց, ուրեմը կոնյակը իսկական է!

Եթե հոդվածը հետաքրքրեց Ձեզ, ապա մի ալարեք, մի բառով գոնե հայտնեք այդ մասին :)

Comments

  1. Շատ ապրես Էդգար ջան, իրոք շատ ուսանելի էր ու հանրամատչելի: Ինձ թվումա արժե, որ սրա համար քեզ մի շիշ կոնյակ նվեր տան :) տարիքն ու տեսակն էլ իրենց հայեցողությամբ` ըստ գնահատականի!

    Իզուր չեր ուրեմն, որ sms արեցի :))) դե նկարների որակի ու բովանդակության մասին էլ խոսք չկա! 5+

    ReplyDelete
  2. Հա մեկ էլ, անունը կարծում եմ ճիշտ է գրել ArArAt :)

    ReplyDelete
  3. Ապրես Քրիստ ջան:
    Ես ել եմ կարծում, որ արժեր ինձ արժանին հատուցել՝ մի քանի շիշ կոնյակի տեսքով :)))) բայց դե ինչ արած...

    ArArAt -ն էլ մեծատառերով ա գրվում, ընդամենը «r»-երի չափն ա փոքր (տես նկ. 7)

    ReplyDelete
  4. Մի ՉԱՆ կոնյակ եմ ուզում :))) Ընտիր նկարներ են Էդ ջան!!!

    ReplyDelete
  5. ապրես Գևորգ ջան,
    բայց մի չանը շատ ա.. բեր գոնե քաշիդ չափով ուզի :))

    ReplyDelete
  6. Հաաա շաաատ ԱչքաԾակ նկարներ էին:) Ապրես Էդդ !!! Որ նորից էսպիսի միջոցառում լինի, ինձ էլ իմաց տվեք:

    ReplyDelete
  7. Եղավ Վարդգես ջան...
    ասում են ամեն տարի էս վախտերին կազմակերպում են սենց բաց դռների օր.

    ReplyDelete
  8. Շատ հավանեցի հոդվածը! Ահագին բան սովորեցի, սիրուն նկարներ նայեցի, հատկապես դուր եկավ ամեն ինչը, այդ թվում նաև խմելը չափավոր անելու մասը :-)

    ReplyDelete
  9. Դուք էլ ապրեք, Արտակ ջան և Լիանա ջան:

    Ֆեյսբուքում այս հոդվածի քննարկման ընթացքում, մեր կողմից շատ հարգված, տիկին Սոֆիան Վարդան Այգեկցու «Գինի» առակը հիշեցրեց այս առիթով.
    ----
    Թագավորի տղան հարբած աղբանոցում մահանում է: Թագավորը հրաման է արձակում, կտրել բոլոր խաղողի այգիները և արգելում գինի խմել: Մի տղա թագավորի առյուծին սպանում է: Թագավորը կանչում է իր մոտ տղային ու նրա ծեր մորը իմանալու տղայի ուժի գաղտնիքը: մայրը ասում է, որ ամեն օր գաղտնի տղային գինի է տվել խմելու: Թագավորը հրաման է արձակում ասելով. « Այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում մեռնեք»:
    ----

    ReplyDelete
  10. Vorosheci chalarem u Shnorhakalutyuns haytnem hodvatsi heghinakin, masnakicnerin, 'xextsh' derasannerin vor xmum en or u gisher )))

    Shat hetaqrqir er, u bovandakalic !

    Hmayak

    ReplyDelete
  11. Շնորհակալություն, շնորհակալության համար :)

    ReplyDelete
  12. Շատ ու շատ լավն էր... փոշմանեցի որ չեմ գնացել էդ օրերին:

    ReplyDelete
  13. Ապրես, Էդգար ջան: Ահագին լավ լավ բաներ իմացա հոդվածից: Օրինակ ինչպես են տակառ պատրաստում: Նաև չգիտեի, որ պրեզիդենտներին թագավորների պես "превосходительство" են կոչում: Ասելե թե դար ապրիր, դար սովորիր։ Եվս մեկ անգամ ԱՊՐԵՍ:

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog