Բլօգի Օր կամ Bloggy Day :)

Քանի որ այսօր հայտարարված է Բլօգի միջազգային օր, ցանկանում եմ Ձեզ ներկայացնել մի քանի հետքրքիր ՖՈՏՈ բլօգերներ: Ենթադրվում է, որ ամեն բլօգեր պետք է գտնի 5 նոր հետաքրքրի բլօգներ և ներկայացնի նրանց իր բլօգում, բայց ես Ձեզ կներկայացնեմ 4 բլոգներ, որոնք ինձ համար նորություն չեն, ես նրանց պարբերաբար հետևում եմ, բայց հուսով եմ, որ Ձեզ համար նրանք կլինեն նոր և հետաքրքիր:
գնացինք...


Александр Железняк - ներկայումս հանդիսանում է National Geographic Traveler
ամսագրի ռուսական տարբերակի գլխավոր խմբագիրը: Իր բլօգում պատմում է իր կատարած ճանապարհորդություններից:
Հոդվածները շատ հետաքրքիր են և շատ ճանաչողական, էլ չեմ ասում հրաշալի լուսանկարների մասին:
Սա բլօգի հասցեն է՝ http://jelll.livejournal.com/ 
Եվ մեկ հրաշալի հոդված http://jelll.livejournal.com/39263.html



Иван Дементиевский - այնքան էլ պարզ չի թե ինչով է զբաղվում, բայց շատ է ճանապարհորդում և լուսանկարում:
Հրաշալի ֆոտո պատմվածքներ ունի Նեպալի,Տիբեթի և այլ գերհետաքրքիր տեղերի մասին:
Սա բլօգի հասցեն է՝ http://dementievskiy.livejournal.com/
Եվ մեկ հրաշալի հոդվածաշար, կարդալ անպայման!Մաս Առաջին , Մաս երկրորդ, Մաս Երրորդ և Եզրափակիչ մաս:




Виталий Сокол - Լուսանկարչություն և համակարգչային արվեստ: Նկարում է հիմնականում art nu կամ այլ կերպ ասած՝ գեղարվեստական մերկություն (իբր թե թարգմանեցի):
Բլօգում կգտնեք շատ գեղեցիկ լուսանկարներ և նույնիսկ ուսուցողական նյութեր:
Չորս բառով կարելի է նրան բնութագրել որպես «աննորմալ խփնված թույն ֆատոգռաֆ»:
Սա բլօգի հասցեն է՝ http://vitaly-sokol.livejournal.com/
Եվ երկու հրաշալի հոդվածներ՝ Sexy.. , Аквасъемка


Татьяна Гаранина - Հարսանեկան էմոցիոնալ ֆոտոժուռնալիստիկա:
Հիմնականում նկարում է հարսանիքներ և սիրային ֆոտո պատմություններ:
Բլոգում կգտնեք շատ աննման նկարներ և երջանիկ նորապսակների դեմքեր:
Սա բլօգի հասցեն է՝ http://tanya-garanina.livejournal.com/
Եվ մեկ հրաշալի ֆոտոշարք՝ Мила и Володя. Сказочная история!



 Նայեք, կարդացեք... և կիսվեք Ձեր տպավորություններով... հավանեցիք, թե ոչ:

Comments

  1. Կասեմ մի բառ միայն. շնորհակալություն...
    Աշխատանքային ծանր օրից հետո նոր լիցքեր հաղորդեցիր!!!

    ReplyDelete
  2. մի բառ էլ ես ասեմ՝
    Խնդրեմ
    :)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ