Ինչ էր՝ ինչ դարձավ

Ինչպես և խոսացել էի, Ձեզ եմ ներկայացնում, այն երկու վիճահարույց նկարների բնօրինակ և մշակված տարբերակները, որոնց մասին խոսում էինք Ծաղկաքաղ հոդվածում:
 

 

Comments

  1. առաջինի առաջինը
    երկրորդի երկրորդը :-))))

    ReplyDelete
  2. Ապրես Արա ջան, սպասենք այլ տարբերակների :)

    ReplyDelete
  3. Ինձ երկուսն էլ առաջինն ա դուր գալիս:

    ReplyDelete
  4. առաջինի առաջինը:
    երկրորդի ոչ մեկը :(,
    կամ երկրորդի մեջտեղինը, են որ չէս դրել :)

    ReplyDelete
  5. Էդ ջան շատ սիրուն են քո "խմբագրած" նկարները, անկեղծ եմ ասում, բայց բնականից շատ հեռու են գնում: Դառնում են արհեստական: Դառնում են ոչ թե ֆոտո-գործ այլ ֆոտոշոպա-գործ: Եթե նպատակդ դա է եղել, ես ներողություն եմ խնդրում անիմաստ պոստի համար :)

    ReplyDelete
  6. Գևոր ջան, ոչ մի ներողության հարց չկա:
    Կոնկրետ էս նկարներում ցանկություն չեմ ունեցել բնականին մոտենալու (ինչպես որ փորձում եմ անել բնապատկերներում) այլ՝ հակառակը փորձել եմ ինչ-որ անբնական յուրահատուկ գունայինություն ստանալ: Ու հիմա որ նայում եմ... կոնկրետ ես հավանում եմ առաջի նկարի մշակված տարբերակը,
    իսկ երկրորդի ոչ մի տարբերակը արդեն չեմ հավանում..:) բա.. այդպես էլ ա լինում:

    ReplyDelete
  7. Նայեցի, հետո որոշեցի ինչ եմ գրելու, հետո տեսա Էդգարը գրելա էն ինչ ես էի ուզում գրեմ :)

    ReplyDelete
  8. համեմատության մեջ առաջինները:
    Իմ կարծիքով ֆոտոնկարչության գլխավոր նպատակը լավ կադր գտնելն ա ու ճիշտ պահին նկարելը: Արդեն ֆոտոապարատը իրա գործը կանի:

    ReplyDelete
  9. Այնքան էլ համամիտ չեմ Շվեյկ ջան: Ֆոտոապարատը շատ «անհոգի» սարք ա, որ ինքնուրույն լավ գործ անի:Շատ քիչ դեպքերում է, որ առանց post processing-ի լավ կադր է ստացվում՝ իրա բոլոր ատրիբուտներով:

    ReplyDelete
  10. Ես էլ գրեցի ու գրածիս վրա էի մտածում: Թվային ֆոտոապարատը արդեն էլէկտրոնային տեխնալոգիային ա հանձնում որոշումը թե նկարը ինչպես դուրս կգա: Այսինք ծրագրավորողների ու ինժիներների հայեցողությանը:
    Իմ գրածը երևի ավելի կապված ա հին ապարատներին, բայց դե էդ դեպքում էլ, փոսթփրոսեսինգը արվում ա սև սենյակում, կարմիր լույսի տակ: Էդ օրերը հիշեցի: :)

    ReplyDelete
  11. Համաձայն եմ, որ ֆոտոապարատը "անհոգի" սարք է և շատ հաճախակի չի "տեսնում" այն ինչը տեսնում է լուսանկարողի աչքը: Այդ դեպքերում post processing-ը պետք է սահմանափակվի ստացվածը իրականին հնարավորինս մոտեցնելու խնդրով, էլի եմ կրկնում` եթե հեղինակն այլ նպատակ չի դրել իր առջև:

    ReplyDelete
  12. լիրվ համամիտ եմ Ձեզ հետ:
    ընդհանրացումներ չեմ ուզում անեմ, քանի որ ամեն ժանր իրա առանձնահատկությունն ունի, օրինակ դիմանկարներում, գլամուրում, նյու ժանրում post processing-ի բաժինը շատ մեծ մաս ա կազմում, իսկ բնապատկերներում ավելի շատ գունային ու շեշտակիության (sharpness) մշակում ա կատարվում:
    Բայց ըստ իս սկզբունքային ոչինչ չի փոխվել, պարզապես ժապավենի մութ սենյակը փոխարինվել ա լուսավոր Lightroom-ով ☺

    ի վերջո (ինձ համար գոնե) միշտ վերջնական արդյունքն ա կարևորը:

    ReplyDelete
  13. Իմ կարծիքն էլ ասեմ, ես գերադասում եմ բնօրինակը :
    Հատկապես առաջինի, ոնց էլ ձեռքդ բռնել է էտ հիանալի նկարը ղտուշ անես(retouche )(մոնտաժ)...
    Շվեյկի հետ լրիվ համամիտ եմ " Իմ կարծիքով ֆոտոնկարչության գլխավոր նպատակը լավ կադր գտնելն ա ու ճիշտ պահին նկարելը:"
    Մի տարի առաջ Ֆրանսիայում "Պաղիմատչ" ժուռնալում պրեզիդենտի նկարը ֆոտոշոպով ղտուշ էին արել, մի քիչ ջահելացրել էին ջնջելով մի քանի կնճիռներ, որը սկանդալի առարկա դարձավ:
    Մոդայի ժուռնալների մեջ անում են դա, պատահում է, բայց ինչ վերաբերվում է բնության նկարներին, կարծում եմ ֆոտոշոպն ավելորդ է...

    ReplyDelete
  14. ԿաԲա ջան շնորհակալ եմ քո կարծիքի համար:
    Ինչպես տեսնում ես մարդկանց վերաբերմունքը միանշանակ չի, և տարբեր մարդկանց տարբեր ձև ա դուր գալիս: Իմ կողմից ավելացնեմ, որ այնքան էլ հակված չեմ ֆոտոնկարչությանը նման սահմանումների մեջ դնելուն:

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ