Տաթևի ձորերը լուսաբացին

Տաթև չհասած, անտառում վրաններ խփեցինք որ գիշերեն այնտեղ անցկացնենք, իսկ առավոտյանք գնանք դեպի «Սատանի Կամուրջ»: Առավոտյան «Սատանի Կամուրջ» հասնելը մեծ առավելություն է, քանի որ հանգստյան օրերին ժամը 11-ից սկսած քեֆչիների հանգստացողների մեծ բազմություններ են կուտակվում այնտեղ, և այլևս ոչինչ հնարավոր չէ տեսնել:
Այս երկու նկարը լուսաբացին եմ նկարել՝ «Սատանի Կամուրջ» գնալուց առաջ:
Տաթևի հզորագույն ձորը և դիտակետը:
Տաթևի ձորերը լուսաբացին 
Առաջին նկարում երևում է Որոտան գետը:
Այս տարի «Սատանի Կամուրջ»-ից նկարներ չեմ նկարել, բայց Դուք կարող եք տեսնել անցյալ տարվա նկարներն այստեղ: Իսկ թե ինչն էր չնկարելու պատճառը, կպատմեմ հաջորդիվ:

Comments

Post a Comment

Popular posts from this blog

Ծաղկաքաղ