Սանահին

Սանահին, Ակներ, Դսեվանք Սանահին, Ակներ, Դսեվանք
Ալավերդի քաղաքից նստեցինք, ավելի ճիշտ՝ կանգնեցինք, ճոպանուղի ու բարձրացանք Սանահին Սարահարթ, կամ ինչպես տեղացիներն են ասում՝ Պասիլօկ:
Սանահինի վանքի մոտ մի քիչ հանգստացանք, առաջիկա գիշերվա ընթացքում թեյ խմելու համար լորենու ծաղիկներ քաղեցինք ու...



Սանահին, Ակներ, Դսեվանք Սանահին, Ակներ, Դսեվանք

Սանահին, Ակներ, Դսեվանք Սանահին, Ակներ, Դսեվանք
...ու շարժվեցինք դեպի Ակներ գյուղ՝ վերջնական նպատակ ունենալով Կայան Բերդը:
Ճանապարհին մի փոքրիկ ջրվեժիկ տեսանք ու մի մողես, որ շատ մեծ հաճույքով դիրքեր էր ընդունում՝ հարմար նկարվելու համար:
Սանահին, Ակներ, Դսեվանք Սանահին, Ակներ, Դսեվանք

Սանահին, Ակներ, Դսեվանք Սանահին, Ակներ, Դսեվանք
Ակներ գյուղում մի անուշ աղբյուր կար ու մի մեեեեեծ ծառ՝ տակին էլ երկու բիձա մարդ (տես 2-րդ նկարը):
Մի չիք զրուցեցինք դեսից-դենից, գործից ու անգործից, թե ինչքան մարդ ա լքել գյուղը են մութ ու ցուրտ պատերազմի փառահեղ տարիներին ու գնացել ԱՄՆ կամ Հունաստան՝ բարեկեցիկ կյանք վարելու: Վերջում էլ հարցրեցինք, թե այդ հսկա ծառը ընչըքի (ինչ ծառ) է, ու իմացանք, որ դա... ուշադիր լսեք....դա ԲԸՌԸՆՉՔԻ է :))) ռուսները դրան красная калина են ասում: Իսկ ո՞վ գիտի դրա գրական անվանումը:
Սանահին, Ակներ, Դսեվանք Սանահին, Ակներ, Դսեվանք
Ցանկապատի վրա գրված է "1-ին Փողոց, 3-րդ նրբանցք" :)
Էս էլ Դավիթը... մեկը՝ մեր երեք հոգանոց արշավախմբից: Են Դավոն ա,,,, են Որդան Կարմիր խմբի... :)

Հաջորդ հոդվածը Կայան Բերդի (Դսեվանքի) մասին կլինի:

Հ.Գ. Նկարները մի քիչ ավելի բարձր որակով եմ դրել, հետևաբար ֆայլերի չափը մի քչի մեծացել է, եթե կապի հետ խնդիրներ ունեք ու նկարների մեծ տարբերակները դժվար են բացվում, ասեք որ մի քիչ որակը գցեմ:

Comments

  1. ապեր, չէ, լավա, դու մեծ-մեծ գցի նկարները, որ մենք էլ մեծ-մեծ ցրենք :-ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ

    ReplyDelete
  2. Լավ պատմություն, շատ լավ նկարներ! հատկապես ջրվեժը ;)

    ReplyDelete
  3. "ԲԸՌԸՆՉՔԻ" !!! , վերջն էր:
    երորդին 5++

    ReplyDelete
  4. Մի անհամեստ հարց` էն տապանաքարի վրա, որ մկրատ ա նկարած, ինչ ա նշանակում?(էս հայերեն հարցական դնելն էլ չսովորեցի...)

    ReplyDelete
  5. չգիտեմ Ռաֆո ջան, հուսով եմ մեր հնագետ ընկեր Արան-ն կպատասխանի:

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ծաղկաքաղ