Ս.Աստվածածին եռանավ բազիլիկ Եկեղեցի (1663թ.)

Տաթևի Մեծ Անապատի (XVIIդ), Ս.Աստվածածին եռանավ բազիլիկ Եկեղեցի (1663թ.)
Տաթևի Մեծ Անապատի (XVIIդ), Ս.Աստվածածին եռանավ բազիլիկ Եկեղեցի (1663թ.)
Տաթևի Մեծ անապատը գտվնում է Որոտանի կիրճում՝ Սատանի կամրջից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Այտեղ հասնելու համար պետք է անցնել Որոտան գետի միջով: Անցած տարի, երբ այցելեցինք այստեղ, կամրջակ (երկու տախտակ) կար գցած գետի վրայով, որն այդ անցումն անհամեմատ հեշտացնում էր: Տախտակները գցվել էր ԱՄՆ դեպսանի նախաձեռնությամբ. ես այդ մասին գրել եմ անցած տարվա արշավի պատմության մեջ: Իսկ այս տարի, չգիտես ինչու, այդ տախտակները հանել էին և ստիպված եղնաք ոտաբոպիկ անցնել գետի մյուս ափը:
Սա մեզ հանդիպած երկրորդ անակընկալն էր: Իսկ առաջինն այն էր, որ Սատանի Կամրջի պարանն ու մետաղյա սանդուխքն էլ իր տեղում չէր, ինչի պատճառով էլ չկարողացանք իջնել Սատանի Կամրջի տակ և ևս մեկ անգամ զմայլվել այդ անձեռակերտ գեղեցկությամբ:

Comments

  1. Մի քանի տարի առաջ, երբ որ ես այցելել եմ անապատ, անգամ վանք տանող արահետ չկար, էլ ուր մնաց գետը անցնելու տախտակներ լիներ :ՃՃ իսկ անապատից միայն մեկ նկար եք տեղադրել ձեր մոտ, թե ես չեմ գտնում?

    ReplyDelete
  2. 2004-ին որ գնացինք, էլի կամուրջ չկար, բայց արահետը իր տեղում էր :Ճ
    Անապատից դեռ այս մեկն եմ տեղադրել, և մի նկար էլ Որոտան գետից (http://photo.unicode.am/2010/07/vorotan-river.html):
    Առայժմ կարող եք նայել անցյալ տարվա նկարնեը (http://photo.unicode.am/2009/07/blog-post_3921.html)

    ReplyDelete
  3. Դուք ուրեմն հենց նույն տարում մեր բացած արահետով եք գնացել :DDD
    նկարները շատ լավն են :Ճ

    ReplyDelete
  4. :ՃՃՃՃՃՃ
    հա դե պատահում ա, որ մարդիկ արահետը չեն գտնում, ու նոր արահետներ են բացում... :))
    հետաքրքիր ա էդ վանականները ո՞նց են գնացել եկել :)))

    Շնորհակալ եմ գնահատականի համար:

    Իսկ Մեծ անապատից դեպի Տաթև տանող 3 արահետներից որևէ մեկով բարձրացե՞լ էք Տաթև:

    ReplyDelete
  5. Չէ, նման արկած դեռ ինձ թույլ չեմ տվել, բայց, ինչպես ասում են, ամեն ինչ դեռ առջևում է :Ճ

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ծաղկաքաղ