Խոշոր Շահում :)

Սիրելի այցելուներ, ուրախալի նորություն ունենք և շտապում ենք կիսվել Ձեզ հետ:

Findarmenia.Com կայքը հայտարարել էր լուսանկարների ցուցահանդես-մրցույթ «ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԱՐՇԱՎԵԼԻՍ» խորագորվ:
Ցուցահանդեսը և հանդիսավոր մրցանակաբաշխությունը կայացավ այսօր՝ հունիսի 15-ին ժամը 18:00-ին, «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում:

Ցուցահանդես-մրցույթում ներկայացված էին 90 լուսանկարներ՝ տարբեր արշավականների կողմից: Ես ու Արտակն էլ մասնակցեցինք և ներկայացրեցինք հետևյալ նկարները՝

«Հավերժի ճամփորդները» - Էդգար Մարուքյան (Edd)


«45°» - Արտակ Կոլյան (White Owl)


«Հավերժի ճամփորդները» լուսանկարը հաղթող ճանաչվեց ներկայացված 8 անվանակարգերից 4-ում, որոնք են՝
  • Առաջին տեղ
  • Հատուկ մրցանակ
  • Մրցակիցների համակրանք
  • Հանդիսատեսների համակրանք
Իսկ «45°» լուսանկարը արժանացավ 2-րդ մրցանակին:

Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին, մասնակիցներին և այցելուներին:

Մենք էլ մեր կողմից շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, քանզի բոլոր նկարներն էլ ինքնատիպ էին և շատ գեղեցիկ կերպով ներկայացնում էին Հայրենի բնությունը և արշավական կյանքը: Բոլոր լուսանկարները կարող եք տեսնել FindArmenia.Com կայքում:

Comments

  1. ապրեք, միշտ էդպես զիլ գմփացնեք !!!

    ReplyDelete
  2. Շնորհավորում եմ, լավ նկարներ են:

    ReplyDelete
  3. Ջերմ շնորհավորանքներս ախպերություն!!! երես չառնեք! շարունակեք ստեղծագործել ու իմացեք, որ միշտ կա ավելի լավը :)

    ReplyDelete
  4. Բա էլ ով պիտի հաղթեր որ????? ;)
    Մալադեց Էդ ջան!!!!!!!
    Շնորհավորում եմ!!!!!!!

    ReplyDelete
  5. Շնորհավորություն!!! :-)

    ReplyDelete
  6. Շատ ապրեք ժողովուրդ ջան!
    Մենք էլ կաշխատենք շատ չթիթիզանանք :) ու պահենք ներկայիս արշավատեմպը և նկարների որակը:

    ReplyDelete
  7. Շնորհավոոոոոոր....

    ReplyDelete
  8. ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ:

    ReplyDelete
  9. Շնորհավորում եմ!!!
    Շարունակեք նույն ոճով և ավելի մեծամասշտաբ մրցույթներում հաղթեք!!!

    ReplyDelete
  10. Ժողովուրդ ջան,կարծիք գրելը "Anonymous"-անունով թույլատրված է, որ խնդիրներ չունենաք կարծիք գրելիս:
    Բայց շատ հաճելի կլիներ, որ գրառման մեջ Ձեր անունը նշեք, որ մի քիչ անձնավորված շփվենք (եթե ի հարկե գաղտնիք չէ):


    Շատ շնորհակալություն բոլոր մաղթանքների ու շնորհավորանքների համար:

    ReplyDelete
  11. Ես էլ եմ շնորհավորում...

    ReplyDelete
  12. irok Haverji champordner@ shedevr e, xosker chkan, grete amen or es nkar@ najum em, desktopis vra e:))
    husam hexinakain iravunkner dranov chem xaxtum

    ReplyDelete
  13. ha, moraca nshem, vor 45 astijan nkarn el naelis an@ndhat tvum e te mard@ ev car@ shutov sahelov var kgnan, brneeek!!!:))
    aprek txek!!!

    ReplyDelete
  14. Հարգելի Հովակիմ, շատ շնորհակալ եմ Ձեր գնահատանքի համար: Դեսկթոփի վրա տեղադրելը ոչ մի իրավունք չի խախտում, կարևորը որ առևտրային նպատակներով չօգտագործվի՝ առանց իմ թույլատրության:

    ReplyDelete
  15. che, arevtric el hatkapes shat heru mard em:))

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ