Մշակել նկարները, թե ոչ....

Այս նկարի գունավոր և սև ու սպիտակ տարբերակներն ինձ հետաքրքիր թվացին, և որոշեցի Ձեր դատին ներկայացնել միևնույն նկարի 3 տարբերակները:

Տարբերակ 1: Անմշակ RAW նկար (ֆոտոխցիկի ընդունիչի գրանցածը առանց որևէ մշակման)

Տարբերակ 2: Նկարի մշակված գունավոր տարբերակը

Տարբերակ 3: Նկարի  մշակված սև ու սպիտակ տարբերակը

Նկարված է՝ Canon 450D, Canon 17-40 F/4 L
Մշակված է՝ Adobe PhotoShop Lightroom ծրագրով

Դեռ մարդիկ կան, ովքեր կարծում են որ աստվածային բնապատկերների նկարնեը խմբագրել պետք չի, մոռանալով որ ֆոտոխցիկը մարդկային երևույթ է ու պարզապես ի վիճակի չի ինքնուրույն որոշել լույն ու գույնը և փոխանցել մեր աչքի տեսածի գոնե 50%-ը:

Մշակել նկարները, թե ոչ.... ահա թե ինչումն է հարցը:

Comments

  1. Ինձ ամենաշատը սև ու սպիտակը դուր եկավ,
    Հնարավոր է ,որ մշակված գունավորը ավելի լավը լինի համեմատած RAW-ի հետ բայց , հասկանալով որ իմ էկրանը գույները ճիշտ չի փոխանցում, ասեմ որ անմշակի ու գունավոր մշակվածի միջև էական տարբերություն չէմ տեսնում:
    Դե աչքի տեսածն էլ չափանիշ չի,որովհետև աչքը հարմարվողականության պատճառով կարող է և չտեսնել իրական գույնը ու լույսը:
    Մշակել հաստատ պետք է, ու թող ոչ ոք չասի հակառակը, որովհետև նույնիսկ «անալոգային»(ժապավենային) ֆոտոնկարչության դարաշրջանում նկարները մշակվում էին բաղնիքներում :D , ամրացնիչների և այլ նյութերի, այսպես ասած «պռայավկայի» և այլ վերամշակման գործողությունների «դոզաները» ազդում էին նկարի գույնային գամայի, լուսավորվածության, տրամադրության վրա ....

    ReplyDelete
  2. Հա մոռացա ասեմ սա լավ հոդվածի թեմայա, որ հույս ունենամ ապագայում կգրես:
    Հիմնական միտքս դա թվային և ժապավենային լուսարկման (проявка, չգիտեմ ճիշտ եմ թարքմանել,թե չէ) պրոցեսնեսների և գործիքների միջև գոյություն ունեցող անալոգիաների նկարագրությունն է ;)

    ReplyDelete
  3. Իսկ քանի որ չի կարելի ասել, "մշակել պետք չի...", "բնական ավելի սիրունա...", "մշակած նկարը մի քիչ սուբյեկտիվա դառնում...", ու նման այլ բաներ, ինչ եք կարծում, կարող ենք ամեն անգամ իմանալ նկարը RAW է, թե չ-RAW? :-)

    ReplyDelete
  4. Ինձ անմշակ տարբերակը շատ դուր եկավ, քանի որ գույները բնական են, ավել գունային շեշտադրումներ չկան ու ավելի երկար կարող ես նայել` առանց աչք հոգնեցնելու... Իսկ проявка-յին հայերեն ասում են երևակում White Owl ջան :) ու նույնիսկ եթե երևակման ընթացքում ժապավենը կամ հետո թուղթը մշակում էլ էինք, ապա դա հաստատ նման էֆեկտ չէր ունենում: Առավելագույնը, որ կարելի էր ստանալ, դա ընդհանուր գույների մուգ կամ բաց, ուժգին կամ թույլ վիճակներն էին, իհարկե եթե խոսքը չի գնում ռետուշի (retouch) մասին, որը նման էր այժմյան ֆոտոշոփային post-processing-ին:

    ReplyDelete
  5. Հա Owl ջան կամաց զարգանում ա էդ թեման:
    նախօրոք մի քանի կետ ասեմ, թե որոնք են էն պատճառները, որ պարտադիր են դարձնում նկարի մշակելը
    -թվյաին ֆոտոխցիկը որպես կանոն White Balance-ը ճիշտ չի որոշում..
    -մի քիչ անորակ օբյեկտիվները contrast-ը լավ չեն փոխանցում
    -բարձր ISO-ների դեպքում զզվելի կետիկավորություններ ա առաջանում
    ...

    Anonymous ջան, եթե խոսքը իմ նկարների մաիսն է, ապա ասեմ, որ կոնկրետ ես, միշտ RAW եմ նկարում, բայց 99.9% դեպքերում նկարը ենթարկվում ա post processing-ի:

    Քրիստ ջան, ի՞նչ տարբերություն կա մենակ գույները դզելու ու մի քիչ էլ ռետուշ անելու մեջ: Մի քիչ հղի չեն ըլնում... կամ նկարը անցել ա post processing, կամ՝ ոչ: Ինձ համար արդյունքն է առաջնային, ոչ թե ստացման պրոցեսը:

    ReplyDelete
  6. :))))))))) շատ խորացար ու հասար հղիությանը :)))
    ինչքան գիտեմ դու ոչ երևակման միջոցով նկար ես տպել, ոչ էլ ռետուշ ես արել ախպեր ջան, դրա համար էլ ասեմ` ռետուշի դեպքում վրձնանման գործիքով շատ բարդ ու մանրակրկիտ աշխատանքա կատարվում նկարի տարբերի դետալիների վրա: Սա որպես կանոն արվում էր ժապավենի վրա, որպեսզի հետո արդյունքը տպվի թղթի վրա ու էլ ձեռք չտրվի, բայց կար նաև թղթի վրա ռետուշի տարբերակ, որի միջոցով ավելացվում կամ շտկվում էին գույներ, ընդգծվում կամ նույնիսկ ավելացվում դետալներ, օրինակ դիմագծեր, հագուստի մասեր և այլն...

    Ասելս էնա, որ երևակման միջոցով նման արդյունք չես ստանա ու դրանով էլ դա տարբվերվումա ռետուշից, երևակման միջոցով ստացվող էֆեկտները նման են ամենապրիմիտիվ ֆոտոխմբագրման ծրագրերի տված բաց/մուգ, կոնտրաստ ֆունկցիաներին:

    Սկզբունքորեն ցանկացած տիպի ներգործություն կարելիա համարել post-processing, բայց էդ դեպքում ուրեմն raw-ն jpg դարձնելն ու նկարի չափերը 3000x4000-ից 800x600 սարքելը նույնպես պետքա համարել post-processing???

    ReplyDelete
  7. խնդրում եմ մի կենտրոնացիր երևակման վրա: Խոսքը առհասարակ մշակման մասին է:
    Երևակելը բեր համեմատենք էդ ասածդ ամենապրիմիտիվ դզում փչումների հետ: Իսկ ռետուշը՝ Photoshop-ի: Դրանք համարվում են post processing, ինչը չի վերաբերվում չափեր փոխելուն:
    Բայց RAW-ն JPEG դարձնելը արդեն իսկ մի ԵՔՔԱ պատմություն ա, ու խիստ կախված ա թե ինչ ծրագրով ես դարձնում ու ինչ նախնական պարամետրներ են դրված: Որը հանդիսանում է post processing-ի բաղկացուցիչ մաս:

    ReplyDelete
  8. Krist ջան, ապրես, ճիշտ ա երևակում !!!
    Ոնց չէի հիշում !!!

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ