Տաթև - «Սատանի Կամուրջ»

Շարունակելով ամառային արշավների չցուցադրված նկարները. Ձեզ եմ ներկայացնում ևս մի նկար «Սատանի Կամրջից»:

Comments

  1. Հրաշքա!!!

    Էլ ինչ ջակուզիի մասինա խոսքը :-)

    ReplyDelete
  2. Ոնց որ Մարսի վրա լինի

    ReplyDelete
  3. ջուրն այստեղ այնքան էլ տաք չի, եթե համեմատենք Ղարաբաղի Ջերմաջրի հետ:
    Այ դա իսկական գեյզեր է` համապատասխան սառը գետով:
    http://photounicode.marukyan.com/2009/10/istisu.html

    ReplyDelete
  4. բայց մի բան չեմ հասկանում, ինչի Սատանայի? (սա մի ուրիշ տեղ էլ է քննարկվում) և ինչի կամուրջ? նկարներից ոչ մեկում կամուրջ չեմ տեսել...

    ReplyDelete
  5. անվան ծագումը չգիտեմ, փորփրել է պետք, ու հուսով եմ Դուք ինձ կօգնեք այդ գործում:
    Իսկ կամուրջը որևէ նկարում հնարավոր չի տեսնել, այն գտնվում է որոտանի կիրճի ամենախոր մասում, իսկ կամրջի վրայով ասֆալտե ճանապարհ է անցնում ու չիմացող մարդը նույնիսկ չի կռահի, որ կամրջի վրայով է անցնում: Բացի հրաշք ստալակտիդները և ստալակմիդները` անմիջապես կամրջի տակ, խորքում, կա նաև 30 մետրանոց լիճ!!!
    Ավաղ մենք համապատասխան պատրաստություն չէինք տեսել այդ լիճը կտրել-անցնելու համար և բավարարվեցինք միայն լճի սկիզբը տեսնելով: Լճի սկզբի նկարն էլ հիմա կտեղադրեմ:

    ReplyDelete
  6. Մի քանի տեղ փորձեցի փնտրել անվանումի բացատրությունը, բայց չհաջողվեց,
    как говоритЬся, будем искать :-)

    ReplyDelete
  7. փաստորեն հեշտ չի..

    Սյունիքը շատ գաղտնիքներ ա պարունակում, որոնց դեռ բացահայտել է պետք:
    Ուղտասարի-Ջերմաձորի ժայռապատկերներ, Քարահունջ (Քարափունջ), Մոզրովի քարանձավ ...
    էս տարի, որ չծուլանանք, կգնանք տեսնելու:

    ReplyDelete
  8. Im Tatev
    qo es hrashqneric mekin hreshnern uzum ein sepakanacnel, xexdel, kextotel irenc kextot dzerqerov...prkvecir, misht kprkes qez

    ReplyDelete
  9. մի կողմից լավ ա որ չեն սեփականաշնորհել. մյուս կողմից էլ պետական պաշտպանություն չկա նման վայրերի համար, ու հայազգի մոլատուրիստները շատ ագրեսիվ կեղտոտում են այս վայրերը:

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ