Այս անգամ Ձեզ եմ ներկայացնում մի նկար «Սատանի Կամրջի» քարանձավից:
Նկարվել է 2009թ. ամռանը` օգոստոս ամսին: Կամուրջը անձեռակերտ է. արարիչը` բնությունն է: Բազմաթիվ գույների ու ձևերի միաձուլում, տաք, հանքային բուժիչ ջուր. և այդ ամենը խորքում` կամրջի տակ:

Edd ջան շատ սիրուն նկարա, ապրես! բայց ուզում եմ էս առիթով մի քննարկում ծավալենք, մասնավորապես` ինչիա էդ տեղի անունը սատանի կամուրջ? վանք տանող ճանապարհին...
ReplyDeleteԾավալենք Քրիստ ջան: Բայց ես ոչ մի անգամ որևէ խելացի բացատրության չեմ հանդիպել էս անվան հետ կապված:
ReplyDeleteԻբր թե, այնքան գեղեցիկ ու հրաշք բան ա, որ դա մենակ սատանան կարող էր սարքել,,, ու ոչ երբեք մարը կամ լավագույն դեպքում Աստված:
Բարև ձեզ!
ReplyDeleteԱյս անվան մեկ այլ մեկնաբանություն կա: Քանի որ գետը սարերի մի կողմից գալիս է, ապա անհետանում գետնի տակ, հետո նոտից հայտնվում, ասում են, որ սա սատանայի ձեռքի գործ է, կախարդանք է :) Այդ իսկ պատճառով էլ այն հատվածը, որտեղ գետը անհետանում է ժայռի տակ, կոչում են Սատանի կամուրջ:
Այսքանը! Ի դեպ, հիանալի նկարներ են, Էդգար ջան: Բրավո!!!
Հետաքրքիր էր, այդ տարբերակը չէի լսել:
ReplyDeleteՁեզ էլ շնորհակալություն !