Տաթև - «Սատանի Կամուրջ»

Ամառային արշավներից շատ նկարներ կան որոնք նոր եմ սկսում ցուցադրել:
Այս անգամ Ձեզ եմ ներկայացնում մի նկար «Սատանի Կամրջի» քարանձավից:

Նկարվել է 2009թ. ամռանը` օգոստոս ամսին: Կամուրջը անձեռակերտ է. արարիչը` բնությունն է: Բազմաթիվ գույների ու ձևերի միաձուլում, տաք, հանքային բուժիչ ջուր. և այդ ամենը խորքում` կամրջի տակ:
Տաթև «Սատանի Կամուրջ»

Comments

  1. Edd ջան շատ սիրուն նկարա, ապրես! բայց ուզում եմ էս առիթով մի քննարկում ծավալենք, մասնավորապես` ինչիա էդ տեղի անունը սատանի կամուրջ? վանք տանող ճանապարհին...

    ReplyDelete
  2. Ծավալենք Քրիստ ջան: Բայց ես ոչ մի անգամ որևէ խելացի բացատրության չեմ հանդիպել էս անվան հետ կապված:
    Իբր թե, այնքան գեղեցիկ ու հրաշք բան ա, որ դա մենակ սատանան կարող էր սարքել,,, ու ոչ երբեք մարը կամ լավագույն դեպքում Աստված:

    ReplyDelete
  3. Բարև ձեզ!
    Այս անվան մեկ այլ մեկնաբանություն կա: Քանի որ գետը սարերի մի կողմից գալիս է, ապա անհետանում գետնի տակ, հետո նոտից հայտնվում, ասում են, որ սա սատանայի ձեռքի գործ է, կախարդանք է :) Այդ իսկ պատճառով էլ այն հատվածը, որտեղ գետը անհետանում է ժայռի տակ, կոչում են Սատանի կամուրջ:
    Այսքանը! Ի դեպ, հիանալի նկարներ են, Էդգար ջան: Բրավո!!!

    ReplyDelete
  4. Հետաքրքիր էր, այդ տարբերակը չէի լսել:
    Ձեզ էլ շնորհակալություն !

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ