Արագածը Արայի լեռան վրայից


Արայի լեռան արշավից մի նկարաշար եմ տեղադրել ու մի առանձին հրաշք նկար` թերևս իմ ամենասիրելի նկարը:
Այժմ ցանկանում եմ ցուցադրել Արագածից մի տեսարան` նկարված Արայի լեռան վրայից:


Արագածը Արայի լեռան վրայից


Comments

  1. Արայի լեռան մասին մի լեգենդ ասեմ:
    Ապրում էր մի կույս աղջիկ անունը Ծաղիկ: Հայկական իշխաններից մեկը հավանում է նրան , նրա գեղեցկությանը և ուզում է բռնի տիրանալ նրան: Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար: Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը:
    Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը:
    Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում:
    Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է:
    Մինչև հիմա այդ լեռան մեջ մի Սուրբ Մատուռ կա, որին կոչում են Ծաղկեվանք, Ծաղիկ կույսի անունով: Մատուռի կտուրից միշտ ջուր է կաթում, ասում են դա Ծաղիկ կույսի արցունքներն են: Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից բուժելու իրենց և կենդանիների աչքերը:
    Մատնիչ հովիվը իր ոչխարներով մինչև այժմ էլ կանգնած է լեռան ստորոտում քարացած...

    Ի միջի այլոց,
    շրջակա գյուղերի մարդիկ գիշերվա ուշ ժամերին հաճախ են նկատում տարբեր գույներ լուսարձակող ՉԹՕ-ներ Արայի լեռան գագաթին...

    ReplyDelete
  2. Շատ հետաքրքիր լեգենդ էր։ Ինչպես բոլոր լեգենդները։ Ապրես։

    ReplyDelete
  3. Ասեմ որ այս լեգենդը տեղադրեցի նաև Վիքիպեդիայում...

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ