Էքսկուրսիա դեպի Թալին #1

Դեպի Թալին կազմակերպած էքակուրսիան առավել քան ստացվեց, կարելի է ասել խստագույնս ստացվեց: Ախր շատ լավ ստացվեց է~:
Ճանաչողական էքսկուրսիան սկսվեց Թալինի Սբ. Կաթողիկե եկեղեցուց (նկար 1) և ավարտվեց Ագարակ գյուղի 6-րդ դարի խոնարհված եկեղեցի այցելելով:
Այդ ընթացքում այցելեցինք Մաստարայի 5-րդ դարի եկեղեցի, Դաշտադեմի ամրոց, Արուճի 6-րդ դարի եկեղեցի  (նկար 2), Կոշի ամրոց-բերդ (Կոշի գաղութի հետ չշփոթել:) , Ագարակ գյուղի մոտ գտնվող ժայռափոր դամբարան, որը թվագրվում է մթա VIII-VI դարեր (նկար 3) և ծիսական պլատֆորմ, Աղձքի 4-րդ դարի դամբարան և հարակից եկեղեցու մնացորդներ:
Հատուկ շնորհակալություն մեր ընկերներ ՏիրայրինԱրային, և Դիանային:
Էքսկուրսիայի ընթացքում ի հայտ եկած աբսուրդների մասին կարդացեք այստեղ:
Նկարնեկր դեռ կլինեն, այժմ ներկայացնում եմ միայն 3 նկար:

Թալին Կաոթղիկե եկեղեցի
Արուճի եկեղեցի


Comments

  1. Էդ ջան մի փոքր ուղղում` Ագարակի ժայռափոր դամբարանը վաղ-բրոնզեդարյան չի, այլ ուրարտական :-)

    ReplyDelete
  2. Արպես Արայիկ ջան: Բայց նախ Տիրայրը ասավ վաղ-բրոնզը, հետո էլ հոգով-սրտով դեմ եմ ուրարտգիտության գաղափարին:
    Այդ ժամանակաշրջանը ուրիշ ոնց ա կոչվում? ասա ուղղեմ, բայց ուրարտու չեմ գրի կներես :)

    ReplyDelete
  3. Վաղ բրոնզը ամենաուժեղ շերտն ա Ագարակում, երևի տենց ա հիշվել, իսկ դամբարանն ակնհայտ ուրարտական ա: Ուրարտուին չգիտեմ ինչի ես դեմ, որ հանդիպենք երկար կխոսենք էդ թեմայով... Այլ անվանումներ կարող ես օգտագործել` Արարատյան թագավորություն (ինչին դեմ եմ կտրականապես) կամ էլ Բիայնիլի (ինչպես ուրարտացիք էին ինքնանվանվում), կամ էլ Վանի թագավորություն կամ էլ վան-տոսպյան թագավորություն...տարբերակները շատ են, բայց առանցքը նույնն է...
    Դամբարանը թվագրվում է մթա VIII-VI դարերով

    ReplyDelete
  4. >Դամբարանը թվագրվում է մթա VIII-VI դարերով
    այ էս մտքի հետ միանշանակ համամիտ եմ, իսկ ուրարտու մասին կկռվենք հետո :)
    բայց "դար", թե "հազարամյակ" ?

    ReplyDelete
  5. չէ դար ինչ հազարամյակ, մթա 8-րդ հազարամյակում նախամարդը նոր էր ձևավորվում, էն ժամանակ ծառերի վրա էին...

    ReplyDelete
  6. դա Արո ջան նախամարդ էլ կա, նախամարդ էլ :)))))
    թվագորումն ուղղեցի, շատ շնորհակալ եմ:

    ReplyDelete
  7. Էդ ջան ես դամբարանի համար ասել եմ Ուրարտական, խնդրում եմ շառեր չանել :))

    ReplyDelete
  8. Տիրայր ջան դու բոլոր իրավունքները ունես նման կարծիք ունենալու համար ու այո, դու հենց այդպես էլ ասում էիր:
    Բայց ինձ նախ և առաջ թվագրությունն էր հետաքրքրում, որը քիչ թե շատ ավելի խելքին մետ ու անշառ երևույթ ա,
    քան թե մտացածին ուրատգիտությունը իրա ողջ հորինված խայտառակ պատմությամբ, որը մեր վզին են փաթաթել սովետական տԳիտնականները ու չգիտես ինչու մինչ օրս մենք էդ դարդով տառապում ենք...

    ReplyDelete
  9. Դե լավ այսուհետ և Զայսուհետ թվագրությունը կասեմ, իսկ ուրարտուի համար մի օր կռիվ կանենք երեքով:
    Իսկ նկարներդ շատ լավն էր, ապրես:

    ReplyDelete
  10. Էդ ջան տենց եթե նայենք, մեր ամբողջ պատմությունն ա խայտառակություն, սովետական վախտվա բաներ ես էլ չեմ սիրում, բայց կան օբյեկտիվ բաներ, որոնք կապ չունեն ժամանակաշրջանի հետ...արձանագրություններ կան վերջիվերջո, էդ ժամանակաշրջանը (8-6րդ դդ մթա) ի տարբերություն վաղ բրոնզե դարի (մթա 35-25-րդ դդ) ունի ԳՐԱՎՈՐ հիշատակություններ ի դեմս արքաների արձանագրությունների, որոնք էնպես ա ստացվել որ ամբողջությամբ "ընթերցվել" են սովետի վախտ: Եթե տենց նայես , ուրեմն ՄԻջագետքի քաղաքակրթությունն էլ կարաս սին համարես...
    Իսկ ինչ վերաբերում ա ուրարտուին` ապա հանկարծ չկարծես թե ես մտածում եմ որ ուրարտուն հայկական երևույթ ա:
    մնացածը` տետ-ա-տետ :-)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ծաղկաքաղ