Posts

Showing posts from October, 2009

Ղարաբաղ (Արցախ), Ջերմաջուր (istisu)

Image
Շարունակելով Ղարաբաղի արշավին նվիրված նկարաշարը, Ձեզ եմ ներկայացնում Ջերմաջրի նկարները: Բնական տաք (~50-60C) ջուր, ծծմբախառն գոլորշի, ստորգետնյա դղրդյուն և էքստրեմալ հաճույք:     +3 նկար Ջերմաջուրից

ՆԱԳԼԻԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ կամ «գիԹառիստ ջան մի հատ են կողմ գնա, երգիչին նկարեմ...»

Image
  Երբ համերգի ժամանակ բեմի վրա լուսանկարիչների քանակը անհամեմատ շատ է երաժիշտների քանակից (տվյալ պարագայւմ 6 նկարիչ ընդդեմ 4 երաժիշտների), ու բոլորը փորձում են անձնագրային նկարներ նկարել երաժիշտների համար, դա արդեն կոչվում է ՆԱԳԼԻԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ կամ «գիԹառիստ ջան մի հատ են կողմ գնա, երգիչին նկարեմ...»: Չէ ժողովուրդ սենց չի կարելի... էդ հլա ոչինչ որ իմ նկարած 200 նկարից 150-ի մեջ երաժիշտներին դեռ առանձնացնել է պետք,,, բայց ախր որպես հանդիսատես էլ կարող եմ ասել, որ շատ տհաճ երևույթ ա դա: Մի քիչ «համեստ» նկարեք էլի...

Բնապատկերներ Խոսրովի Անտառից

Image
Հոկտեմբերը հռչակում ենք Խոսրովի Անտառ արշավելու մեկամսյակ, քանի որ մի ամսվա ընթացքում 3 անգամ արշավեցինք այդ ուղղությամբ... ու կարծում եմ դեռ մի 43 ամգամ էլ կարշավենք: Այս անգամ Վեդիի կողմից մտանք արգելոց, բարձրացանք «Անհայտասարը» (կամ Էդգարի սարը, որի գագաթին իր ամբողջ վեհությամբ աճել էր Ֆլորայի ծառը): Մեզ զգում էինք Ադամի կարգավիճակում և անուններ էինք տալիս բոլոր «անանուն» սարերին ու չոլերին:)     +5 նկար Խոսրովի անտառից

Աշնանային արշավ դեպի Կաքավաբերդ (Խոսրովի Արգելոց) #4

Image
ՙԿաքավաբերդի արշավից վերջին նկարաշան եմ ներկայացնում` նվիրված Աստղիկի ջրվեժին ("Աստղիկի ջրվեժ" անվանումը © Հովհաննես Մարտիրոսյան): Սպասում եմ Ձեր գնահատականներին:) +6 նկար Խոսրովի անտառից՝ Ջրվեժից

Աշնանային արշավ դեպի Կաքավաբերդ (Խոսրովի Արգելոց) #3

Image
3 հատ էլ աշնանային տեսարան և կանցնեք ջրվեժի նկարներին:    

Աշնանային արշավ դեպի Կաքավաբերդ (Խոսրովի Արգելոց) #2

Image
Կաքավաբերդի բազմաբովանդակ արշավը կազմակերպել էր ԱԴՆԱԿԼԱՍՆԻԿԻ.ՌՈՒ-ի "Արշավականներ" խումբը` ի դեմս Էդգար Հարությունյանի: Տպավորությունները արշավից անշուշտ շատ դրական էին նախ և առաջ Խոսրովի Անտառ պետական արգելոցի քիչ թե շատ կուսական անտառների, Կաքավաբերդի հրաշք աշնանային տեսարանների և իհարկե արշավի մասնակիցների շնորհիվ: Այժմ Ձեզ եմ ներկայացնում 2-րդ նկարաշարը` աշնանային տեսարանների շքերթից: Առաջիկայում կտեղադրեմ Կաքավաբերդ բերդին և Աստղիկի ջրվեժին ("Աստղիկի ջրվեժ" անվանումը © Հովհաննես Մարտիրոսյան) նվիրված ևս 2 նկարաշարեր: +9 նկար աշնանային Կաքավաբերդից

Աշնանային արշավ դեպի Կաքավաբերդ (Խոսրովի Արգելոց) #1

Image
Նկարները վայելեք, մինչև պատմությունը կգրեմ:      +11 նկար աշնանային Կաքավաբերդից

Ախ Երևան, Երևան ~~

Image
         

Բացահայտում ենք Արցախը (Ղարաբաղ) #2 - Հանդաբերդ

Image
Երկրորդ նկարաշարում Հանդաբերդի մուքտի պատը, Հանդաբերդից բացվող տեսարանները, Քնարավանի (Շահումյանի շրջան) մերձակա անտառները: +5 նկար Հանդաբերդից

Ֆոտոռեպորտաժ ReAnimania մուլտ փառատոնից

Image
Բացօթյա մանկական (և ոչ միայն)թատրոն Մոսկվա կինոթատրոնի դիմաց` Սերբ դերասան-մուլտիպլիկատորների կատարմամբ:        

Բացահայտում ենք Արցախը (Ղարաբաղ) - Քարվաճառ

Image
Այս ամառ վերջապես մեզ հաջողվեց այցելել Արցախ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) : Եռօրյա արշավ-էքսկուրսիան կազմակերպել էր Նատուրա տուրիստական կազմակերպությունը: Ճամփորդությունը չափազանց տպավորիչ էր: Վերջին Հայ-թուրք-Ղարաբաղյան զարգացումների ֆոնին, որոշեցի հրապարակել Արցախի նկարների շարքը: Առաջին նկարաշարում կներկայացնեմ տեսարաններ Քարվաճառի (Քելբաջար) գովանաբանված անտառնետից և Քնարավան գյուղից, որտեղ էլ գտնվում է Հանդաբերդը:     +5 նկար Քարվաճառի անտառներից